Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
Քաղաքական![Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից](/timthumb.php?src=disc/04-07-24/be578deaf867b98ba67deefc37dda5b6.jpg&w=780)
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Գենադի Տավարածյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
![](banners/armflix.jpg)