Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին. «Սրբազան պայքար»
Քաղաքական![Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին. «Սրբազան պայքար»](/timthumb.php?src=disc/05-07-24/e3d1445809211357a0ed7b5a7fdc705a.jpg&w=780)
«Սրբազան պայքար» շարժումը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով։
«Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։
Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- նշված է շնորհավորանքում։
![](banners/armflix.jpg)