Կամո Սեյրանյանը մեքենա է նվիրել դստերը (լուսանկար, տեսանյութ) 36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ) Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub «Մեքենան խազել են իրանց աշխատանքով, ո՞վ ա պատասխանը տալու», «Լկտի սուտ է, կարող է ասեին՝ գողացել են» Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Եղանակը` առաջիկա օրերին Ահաբեկի՞չ ենք, որ ոստիկանները 150 բնակչի թողել են, «какой-нибудь» սեփականատիրոջ շահերն են պաշտպանում (տեսանյութ) Անհանգստության իրական աղբյուրը. Վահե Հովհաննիսյան 

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները. ՍԴ նախագահ

Իրավունք

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կամո Սեյրանյանը մեքենա է նվիրել դստերը (լուսանկար, տեսանյութ)Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ 36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ) Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Սամվել Թոփալյանին․ դերասանը մանրամասնում է. MediaHub «Մեքենան խազել են իրանց աշխատանքով, ո՞վ ա պատասխանը տալու», «Լկտի սուտ է, կարող է ասեին՝ գողացել են»Զեդեա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԻ՞նչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ. Տաթև Հայրապետյան Ռուսաստանը կանխել է Ուկրաինայի կողմից ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումըԲաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Եղանակը` առաջիկա օրերին2 երիտասարդների վիճաբանությունը ավարտվել է մի քանի անգամ արձակված կրակոցով Ահաբեկի՞չ ենք, որ ոստիկանները 150 բնակչի թողել են, «какой-нибудь» սեփականատիրոջ շահերն են պաշտպանում (տեսանյութ)Անհանգստության իրական աղբյուրը. Վահե Հովհաննիսյան Հուլիսի 8-ի աստղագուշակ«Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում շենք են կառուցում, բնակիչները բողոքում են (տեսանյութ)Մեքենան բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս Երևանը դառնալու է «սմարթ սիթի», ամբողջ աշխատանքը օնլայն երևալու է. Ավինյան (տեսանյութ) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Ազատության պողոտայում. բնակիչները դեմ են կառուցվող նոր շենքին2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ Օրվա խորհուրդ. հուլիսի 8Ինչպես է շուռ գալիս Երևանում վերամբարձ կռունկը, որը հանգեցնում է մահվան (տեսանյութ)Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան․ վարչապետը հրաժարական կտաՎերականգնվում է Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցին (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 8 աղբատար մեքենաներից 4-ը Հայաստանում է ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը ներկայացնել որպես հաղթանակ. Տիգրան ԱբրահամյանԵրանի 2018-ը չլիներ մեր պատմության մեջ. բյուրականցի կին (տեսանյութ) ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է. Արմեն ԱշոտյանՆերկայացման պահին ստացա աշխատանքից ազատման նամակը․ Սամվել ԹոփալյանՓոխանակ մարդահաճությամբ զբաղվելու՝ գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք. Հայր Ասողիկ Կարապետյանը՝ գիտանականներինԱվտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, վնասվել է մեկ քաղաքացի, վիրահատվել է և շուտով դուրս կգրվի (տեսանյութ) Սրբազանի մարզային այցերը կարթնացնեն ժողովրդին. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Ավինյանը քաղաքապետաանի նիստ է անցկացնումՆիկոլ Փաշինյանը Վարդավառի փարթի է արել Ջրվեժում․ հսկել են ՊՊԾ-ն ու ոստիկանները. NewDay.amՆոր խորհրդարանի պատկերը դեռ ամբողջական չէ, բայց ընտրություններից հետո ֆրանսիական աջակցությունն Ուկրաինային թուլանալու է. ՍուրենյանցԱյսօր տեղի կունենա Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստըԿեսը կորցրել ենք, մյուս կեսի վերացման քայլերն աչքներիս առաջ են, Նիկոլը երկրի ղեկին է, երկրի պահպանումը երջանիկ պատահականություն է լինելու. Երվանդ ՎարոսյանԻսրայելի Պաշտպանության նախարարը ՑԱԽԱԼ-ի մարտիկների հետ քննարկել է պատերազմի դաշտում հետագա քայլերըՆահատակ Ռայիսին՝ կառավարման նմուշ էր կառավարությունների և պաշտոնյաների համար․ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդԷրդողանը կոչ է արել Արմուտքին ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հարցումԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարըԷրդողանը ակնկալում է Իրանի հետ էլ ավելի զարգացնել հարաբերությունները, քանի որ «Պեզեշքիանը ծագումով թուրք է»Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնիԽայտառակություն՝ Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համարԱվարտվեցին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունները․ հայտնի են նախնական արդյունքները«Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են դրսումԵրկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքՎաղը հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Շարժում«Փյունիկը» բրազիլացի ու պորտուգալացի նոր ֆուտբոլիստներ ունի
Ամենադիտված