Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Իրան![Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը](/timthumb.php?src=disc/05-07-24/6e5b8cbcfe5f368d4f1c8ac78018dd82.jpg&w=780)
Իրանում մեկնարկել է 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Tasnim News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին քվեարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության առաջին րոպեներին։
Այաթոլլահ Խամենեին քվեարկությունից հետո ասել է. «Լավ օր է երկրի կարևոր քաղաքական իրադարձություն՝ ընտրությունների, մեր սիրելի ժողովրդի ներկայության, մասնակցության և ակտիվության օրը։
Իրանի ժողովուրդը կկարողանա իր ձայնը տալ և ընտրել լավագույն թեկնածուին։ Այս փուլում ժողովուրդը պետք է ամրապնդի իր կամքը, որպեսզի վաղը մենք ունենանք նախագահ»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
![](banners/armflix.jpg)