Հայաստանից 88 շախմատիստ մասնակցում է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարին
Սպորտ![Հայաստանից 88 շախմատիստ մասնակցում է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարին](/timthumb.php?src=disc/05-07-24/59e29983403ec3a0e3bc910fae3e77ec.jpg&w=780)
Հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը:
Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Հայաստանից ընդհանուր մասնակցում են 88 շախմատիստներ: Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:
Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:
![](banners/armflix.jpg)