Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
Համաշխարհային Մամուլ![Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա](/timthumb.php?src=disc/05-07-24/194493b8c65cc6403dd8a1b67eab5b54.jpg&w=780)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան առաջիկա տասնամյակում կդառնա Դաշինքի լիիրավ անդամ։ Այս մասին նա խոսել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը` Վաշինգտոնում, Ստոլտենբերգը կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական օգնությունը։ Նա կարծում է, որ որքան ուժեղ լինի այդ աջակցությունը, այնքան արագ կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կանգ առնելու ռազմավարություն է իրականացնում՝ Արևմուտքի վճռականությունը թուլացնելու հույսով։
![](banners/armflix.jpg)