Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան
Քաղաքական![Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան](/timthumb.php?src=disc/05-07-24/5db71bac36b957074fcf7a5ba25aed09.jpg&w=780)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ տեղեկացրերց, որ շուտով Հայաստանը նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում։
«ԱԳՆ-ն դեսպանների հետ շփման մասին ինձ ոչ միշտ է տեղյակ պահում, բայց գիտեմ, որ շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։ Այժմ Հայաստանը սպասում է նրա նշանակմանը։
![](banners/armflix.jpg)