Եղվարդ - Նոր Գեղի ճանապարհին շինություն է այրվել (լուսանկարներ)
Հասարակություն![Եղվարդ - Նոր Գեղի ճանապարհին շինություն է այրվել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/05-07-24/ca75c4d118b2bc9984bf5c518dd26dea.jpg&w=780)
Հուլիսի 5-ին, ժամը 10։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է շինության տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 13։20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 70 քմ:
ՀՀ փրկարար ծառայություն
![](disc/05-07-24/638d7244c6b77806e78125aa4925c77b.jpg)
![](disc/05-07-24/67caf91a588938a6bd0e2a9cf6862ec3.jpg)
![](disc/05-07-24/1b26aa960a5af53c8320c0aae5f86d25.jpg)
![](banners/armflix.jpg)