Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ռուսաստան
Համաշխարհային Մամուլ![Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ռուսաստան](/timthumb.php?src=disc/05-07-24/e57dbcbc6b63b055c8a032b5ee363e56.jpg&w=780)
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «խաղաղ առաքելության շրջանակներում» ժամանել է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի կառավարության ղեկավարը Ռուսաստան այցելելու ԵՄ մանդատ չի ստացել։
«Խաղաղ առաքելության շրջանակում վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա։
Կառավարության ղեկավարը կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Հավաշին։
![](banners/armflix.jpg)