Այսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան
Քաղաքական![Այսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան](/timthumb.php?src=disc/05-07-24/602116f6557600b6b6e7b4d8a0242752.jpg&w=780)
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող «Սրբազան Պայքար» շարժման հավաքի ժամանակ սահմանագրագետ Վարդան Պողոսյանն իր ելույթում նշեց․
«Այսօրվա իշխանությունը, ընդհանրապես չարժեվորելով որևէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով։
Այս վարչախմբի ղեկավարն այսօր նորից վերահաստատեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ծածկելով այն շարժառիթները, որոնք դրդում են Սահմանադրությունը փոխելուն։
Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։»։
![](banners/armflix.jpg)