Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները Հայաստանի և Մալդիվյան կղզիների միջև ուղիղ չվերթներ են հաստատվել ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց «Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. Shamshyan.com Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան, անհամբերությամբ սպասում եմ համագործակցության խորացմանը․ Փաուեր Չեխիայի դեսպանը Մեղրիում էր՝ ծանոթանալու Հայաստանի հարավում տիրող իրավիճակին «Ես շուռ եմ տալիս աշխարհը»․ Արցախից բռնահանված երեխաները կպատմեն իրենց երազանքների ու պայքարի մասին «Էյֆորիա»․ պարուհի Սոնա Եսայանի նոր երգը (տեսանյութ) «Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետում Մի գնդիկ իտալական պաղպաղակը առաջ 500 դրամ էր, հիմա՝ 800֊1000. օգտատեր 

Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան

Քաղաքական

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը․ 1991 թվականին անկախության հռչակումից հետո Մայր օրենքն ընդունվեց 1995 թվականին հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: 2024 թվականին՝ տոնի առթիվ, իշխանական թիվ մեկ խոսափողի՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դարձյալ հին շեշտադրումներով էր․ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխել։

«…Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին: Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը…»,- տոնական իր ուղերձում մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որն ընդունել է ժողովուրդը՝ իշխանության կրողը, և որը սահմանափակում է (ու հենց բառն էլ դրա համար է հայերենում՝ «Սահմանադրություն») պետական մարմինների գործունեության ազատությունը։ Այսինքն՝ դա սահմանում է այն կանոնները, որի շրջանակներում պետական մարմինները պետք է «կաշկանդված լինեն»,- 168.am-ի հետ զրույցում Մայր օրենքի, այն փոփոխելու իշխանական շրջանակների պահանջների մասին իր դիտարկումներում արձանագրեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

Մասնագետը հավելեց՝ եթե փաստաթուղթն ընկալում ենք այդ տեսակետից, ապա ստացվում է, որ պետության ներկայացուցիչները՝ այսպես ասած՝ կառավարությունը, չի կարող ընդհանրապես Սահմանադրության փոփոխության օրակարգ բարձրացնել․ դա կարող է լինել հասարակական, քաղաքական, քաղաքացիական, ժողովրդական շարժումների արդյունքում։

«Եթե Կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ այսինքն, այդ հավասարման մեջ երկու տարրերից ավելի կայունը ոչ թե կառավարությունն է, այլ Սահմանադրությունը։

Երկրորդ կարևոր խնդիրը սահմանադրական և, ընդհանրապես, հանրային իրավական հարաբերություններում այն է, որ, ցավոք սրտի, մաքուր իրավաբանական պրոցեսներ շատ քիչ են լինում․ միշտ լինում են իրավաքաղաքական, իրավահասարակական պրոցեսներ,- ասաց Արամ Օրբելյանը, ապա այս համատեքստում՝ որպես օրինակ, հիշեցրեց Civil rights movement-ի` Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման մասին,- Ամերիկայի Միացյալ Նահանգներում երբ սահմանադրական փոփոխություններ արվեցին, ստրկատիրությունն արգելվեց, ավարտվեց քաղաքացիական պատերազմը, թվում էր՝ իրավաբանորեն թղթի վրա ամեն ինչ կարգավորվել է, բայց դրանից հետո մինչև 1970-ական թվականները, իսկ իրականում՝ մինչև հիմա, ռասայական հավասարությանն ու դրան առնչվող խնդիրները կան։ Ասել է թե՝ թեև կարծես առաջին հայացքից ամեն ինչ պարզ է․ Սահմանադրությունը փոխել են, օրենքում գրել են, ուրեմն խնդիր չկա, սակայն, որպեսզի այդ արժեքները կայանան, հսկայական աշխատանք է տարվել քաղաքական, քաղաքացիական, հասարակական ոլորտներում՝ տարբեր պրոցեսների միջոցով։ Հետևաբար՝ շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ Սահմանադրությունը գրելով՝ դեռ չենք հասնում այն կետին, որին պետք է հասնենք»։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ երբ իշխանությունը ոտնձգում է իրավունքների վրա, պետք է դրա դեմ միասնաբար պայքարել՝ անկախ քաղաքական ու քաղաքացիական մոտեցումներից։

Հաջորդ խնդիրը, որի վրա ուշադրություն հրավիրեց փաստաբանը, Սահմանադրության վերաբերյալ հայաստանյան տարբեր շրջանակներում առկա ընկալումն է։

«Սահմանադրությունը մեզ մոտ բոլորը՝ քաղաքացիներ, կառավարություն, օպոզիցիա․․․, դիտարկում են որպես ամեն ինչ, բացի որպես գործող օրենք։ Այսինքն՝ եթե դուք լսեք դիսկուրսը, այն հետևյալն է՝ «լավն է, վատն է, պետք է թողնենք, որ լավը լինի՝ կաշխատի», բայց չկա դիսկուրս՝ Սահմանադրությանը հետևելու տեսակետից։ Այսինքն, իրականում պետք է փոխվի մոտեցումը․ Սահմանադրությունը գործող օրենք է»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, թե այս դիսկուրսը համընկնում է ադրբեջանական նմանատիպ դիսկուրսների հետ․ սա պատահականությո՞ւն է, թե՞ կարելի է ենթադրել, որ դրսից են ստիպում այս դիսկուրսը ՀՀ-ում վարել, Արամ Օրբելյանն արձագանքեց, որ անկախ հանգամանքից, թե պատճառն ինչ է՝ Ադրբեջանից են ստիպել, կամ՝ ներքին քաղաքական գործընթացներից շեղելու նպատակով պրոցես է, խնդիրն այն է, որ քանի դեռ հանրությունն այն դիսկուրսի մեջ է, որ քննարկում է ոչ թե Սահմանադրությանը հետևելու հարցը, այլ՝ Սահմանադրության վատ լինելու հարցն ու դրան առնչվող խնդիրները, պետությունը չի կարողանում զարգանալ։

«Մենք քանի դեռ Սահմանադրությունը չենք ընկալել՝ որպես գործող օրենք, փոփոխության քննարկումն արդյունավետ չի լինելու,- ասաց նա, ապա հիշելով Սահմանադրությունը փոխելու մասին Փաշինյանի հայտնի այլաբանությունը, թե ինչպես են սիրելի տատիկի գործած կարմիր զգեստով անցնում մի ճանապարհ, որի երկու եզրերին ցուլ է կանգնած, նշեց,- Այսինքն՝ այդ մարդն իր բերանով ասում է, որ մեր Սահմանադրությունը դիտարկում է Հայաստանն ավելի մեծ, քան ես եմ ճանաչում․ նա ասում է՝ Սահմանադրությունը լավը չէ, որովհետև ծավալապաշտական է, որովհետև իր մեջ ներառում է Արցախ, Արարատ սար․․։ Ինքն իր բերանով ասում է, որ ՀՀ գործող Սահմանադրությունը կառուցված է այդ գաղափարների շուրջ։ Եթե գործող Սահմանադրությունն այդ գաղափարների շուրջ է, քանի չես փոխել, պարտավոր ես դրանով առաջնորդվել։ Իսկ ինքն ինչ է անում՝ «Սահմանադրությունը խախտում եմ հիմա, որովհետև ինձ դուր չի գալիս, բայց որպեսզի չխախտեմ, փոխեք, որպեսզի իմ արածները չլինեն խախտում»։ Սա է ողջ քննարկումը»։

Սահմանադրությունը խախտելու օրինակների թվում միջազգային իրավունքի մասնագետն ակնհայտ մի քանի դրվագ մտաբերեց․  «Մենք այսօր Սահմանադրության շրջանակներում ունենք կարգավորումներ, որոնք կյանքի չեն կոչվում, կարելի է տարբեր պատճառներ բերել, թե ինչու կյանքի չեն կոչվում, բայց շատ պարզ պատճառներ ունենք։

ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է և ներկայացնում է ամբողջ ժողովրդին, բայց եթե նայենք, թե ինչ քննարկում է տեղի ունենում ԱԺ-ում, ակնհայտորեն բաժանարար գծերով է՝ դուք, մենք, նրանք։

Հաջորդը՝ ԱԺ ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ունենա որոշակի պաշտոններ, որպեսզի կարողանա նիստերն անցկացնել ոչ այնպես, ինչպես դուր է գալիս մեծամասնությանը: Բայց ինչ է տեղի ունենում այսօր․ մեծամասնությունը զավթել է իշխանությունը, չի թողնում այդ պաշտոնները զբաղեցնեն ընդդիմության թեկնածուները՝ հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ և այլն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըՀայաստանի և Մալդիվյան կղզիների միջև ուղիղ չվերթներ են հաստատվելՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց«Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. Shamshyan.comՄեծ պատիվ է վերադառնալ Հայաստան, անհամբերությամբ սպասում եմ համագործակցության խորացմանը․ ՓաուերՉեխիայի դեսպանը Մեղրիում էր՝ ծանոթանալու Հայաստանի հարավում տիրող իրավիճակին«Ես շուռ եմ տալիս աշխարհը»․ Արցախից բռնահանված երեխաները կպատմեն իրենց երազանքների ու պայքարի մասին«Էյֆորիա»․ պարուհի Սոնա Եսայանի նոր երգը (տեսանյութ)«Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետումՄի գնդիկ իտալական պաղպաղակը առաջ 500 դրամ էր, հիմա՝ 800֊1000. օգտատերՏիգրան Ավինյանը Քևին Սփեյսիին հրավիրել է գինի խմելու (տեսանյութ)Բարև, Հայաստան․ Սամանթա Փաուերը ժամանել է ԵրևանԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԵթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ ՍրբազանՔաղաքացին պնդում է, որ Ինեկոբանկն իր հաշվից գումար է «գողացել»Ինչու չի կասեցվել որեւէ սննդամթերքի իրացումը՝ Սյունիքում ողբերգական թունավորման դեպքից հետո. Պարզաբանում է ՍԱՏՄ-նՔաղաքացին չի կարողացել հեծանվանավակով ափ վերադառնալ․ օգնության են հասել փրկարարներըՏավուշից հեռացել է Արցախից բռնագաղթած 541 անձՋրեցի, որովհետև գրպանները ցեմենտ էին լցրել, որ շփեն ոստիկանների աչքերին. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)Կարող է՞ սրա համար պետք է շնորհակալություն հայտնենք․ կիրանցեցին` բնակավայրում ստեղծված վիճակի մասինՑավոք սրտի, մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է. Թադևոս ԱվետիսյանՆիկոլը ՀՀ-ն դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն՝ բռնելով թուրք-նատօական անփառունակ ուղինԴավաճան ասելիս, նայեք ձեզ ու ձեր շրջապատին․ Օսիպյանի պատասխանը՝ ԳասպարյանինԱրդյոք Երևանն ու Բաքուն մինչև տարեվերջ կստորագրեն խաղաղության համաձայնագիր. ըստ Թոմ դը Վաալի՝ հավանականությունը 50:50 էԱշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը. Համաշխարհային բանկՊատմությունից ժառանգված բարեկամությունը վերանորոգ ոգով պիտի շարունակվի․ Արամ Ա-ն՝ Իրանի նախագահինԱրտակ Դավթյանին աթոռով ծեծել եմ․ նա է վերադարձրել ադրբեջանցի գերիներին․ Մանախի բացահայտումը (տեսանյութ)ՌԴ-ն շենքեր է կառուցում Գյումրիում․ նրանց պարտավորեցրել են պահպանել այս քաղաքի ճարտարապետությունը. Aravot.amՀեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին. Տաթևիկ Հայրապետյան «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր ԳասպարյանԹունավորումից մահացած 4-ամյա աղջիկը Շինուհայրից էր. այսօր տեղի ունեցավ նրա հուղարկավորության արարողությունըԴիմում եմ ՔՊ-ական բիզնեսմեններին, զարգացրե'ք բետոնե սյուների և փշալարի բիզնեսը. Զոհրաբյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանի հանդիպումն աջակիցների հետ՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան «Արցախում նկարահանված նյութին անպայման վերադառնալու եմ». Մարատ Սարգսյան«Փաստաբանս ամեն ինչ ասաց»․ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ելույթ ունենալ. Դատավճիռը կհրապարվի վաղըՄարդ սպանեի՞ 2018-ին, ես եմ հրամայել, որ չկրակեն ռադիոտուն մտնելու ժամանակ. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)Ովքեր են ներկա գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)«Արա դե փախեք է, դրանք ի՞նչ ընդդիմություն». Վլ. Գասպարյանը՝ «Սասնա ծռերի» մասին (տեսանյութ)«Երբևիցե ես մեղք չեմ գործել». Լևոն Երանոսյանը պատրաստ չէ բանտ նստել «հանուն հայրենիքի»Քննարկվել են սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր. հանդիպում ՄԻՊ գրասենյակումԳարիկի ու Արթուրի հետ նշեցինք «ընգեր Վարդուհու» կարմիր դիպլոմը. Աննա ՀակոբյանՍերժ Սարգսյանը` իմ գերագույն գլխավոր հրամանատարը, երբեք անօրինական ցուցմունք չի տվել. Վ. Գասպարյան (տեսանյութ)Հուլիսի 10-ից տեղի կունենա երթևեկության փոփոխություններ մի շարք խաչմերուկներում«Փաստաբանս ամեն ինչ ասաց»․ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ելույթ ունենալ դատարանում (տեսանյութ)«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծՎլադիմիր Գասպարյանի անունը հատուկ թիրախավորված է. փաստաբան (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բռնագրավված առանձնատան վաճառքից գումարի հնարավոր վերադարձ՝ ՀՀ-ինԻսակովի պողոտայում լուսացույցներից մեկը վաղվանից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմովՈւժեղացված ծառայություն՝ Վարդավառի միջոցառումների շրջանակում․ հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված