«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

Սոֆի Դևոյանն առաջարկում է հարգել Նիկոլ Փաշինյանին

Գիտություն և Մշակույթ
 

«Հրապարակ»-ը գրում է.

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը:

Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը նույնպես ներկա է եղել համերգին, որի ընթացքում ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ: Այս ամենը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել: Մենք մի քանի հարց ենք ուղղել պարուհի Սոֆի Դևոյանին:

- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:

-Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ:

- Դրական մեկնաբանություններ, անշուշտ, կան, սակայն գաղտնիք չէ, որ այս իշխանություններին շատ շատերը չեն համակրում, մեղադրում են, ուստի նաև քննադատում են Ձեզ, հատկապես Աննա Հակոբյանի հետ գրկախառնվելու համար:

- Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: Ոչ ժողովրդական եմ, ոչ մի բան ու ընդհանրապես ի՞նչ է տալիս դա, ժողովուրդը սիրում է ինձ, շնորհակալ եմ, ինձ գնահատում են, շնորհակալ եմ, իսկ ուրիշ կարծիքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, մարդիկ նրա համար են, որ խոսեն: Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:

- Բայց նաև ասում են, որ այսքան ժամանակ Դուք լռում էիք հենց սրա համար...

- Եկեք չքննարկենք նման մարդկանց, ես շատ հանգիստ եմ վերաբերվում: Ուզում են քննադատել, թող քննադատեն, ուզում են լավ բաներ ասել, թող ասեն, ամեն մարդ իր կարծիքն ունի և թող մնա իր կարծիքին: Իմ տրամադրությունը շատ բարձր է, ես չեմ էլ կարդում ինչեր են գրում, շատ հանգիստ եմ վերաբերվում ամեն ինչին:

- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:

- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ: Բացում եմ ֆեյսբուքը, ինչ ասես գրում են, գրել էին Գարիկ Մարտիրոսյանի մասին: Ով մի բան ասում է, էդպես է լինում....

- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:

- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված