«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

Հայաստանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

Հասարակություն

«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ:

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝

նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,

առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,

խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։

Այսպիսով,

«Ընտանեկան» և «Սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված Նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը։

Անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի ՄՍԾ կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։

Նպաստի մերժման համար հիմք կլինեն նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների առկայությունը կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։

Սահմանվում են նաև անապահովության նպաստի դադարեցման հիմքերը՝ ըստ ընտանիքի անդամի պարտադիր կրթությունից դուրս մնալու, ինչպես նաև ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման հանգամանքների։

Անապահով ընտանիքում երեխայի ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում աջակցությունները կներդաշնակեցվեն գործող մյուս նպաստների միջոցառումների հետ․ վերջիններս կշարունակեն օգտվել երեխայի ծննդյան ընդհանուր միանվագ նպաստներից, իսկ անապահով ընտանիքի անդամի մահվան դեպքում հրատապ օգնությունը կմիավորվի թաղման նպաստին։

Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում, անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից: Ստորին աստիճանի անապահովները կունենան նաև պետական տուրքից ազատվելու արտոնություն, իսկ անվճար իրավաբանական օգնության հասանելիություն կստանան միջին անապահովության աստիճան ունեցող ընտանիքները՝ ներառյալ ստորին և ծայրահեղ անապահովության աստիճաններով խմբերը։

Վերոնշյալից բացի, Սոցիալական աջակցության օրենքի և հարակից օրենքների փոփոխությամբ նախատեսվում են ոլորտի մի շարք այլ բարելավումներ։

Մասնավորապես՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահվում է լիազորություն՝ սահմանելու խնամքի և սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման նվազագույն չափորոշիչներ, որոնց հիման վրա կիրականացվի ոլորտի ծառայություններ մատուցողների հավաստագրում՝ Կառավարության սահմանված կարգով,

սահմանված չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվելու է պետական վերահսկողություն՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից,

սահմանվել են «Հրատապ արձագանք պահանջող իրավիճակ» հասկացությունը և դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները,

սահմանվել են իրավակարգավորումներ՝ սոցիալական պաշտպանության տեղեկատվական համակարգի միջոցով սոցիալական աջակցության թիրախային խմբերի անձնական տվյալների փոխանակման և մշակման համար, որոնց հիման վրա պետական մարմինները, ՏԻՄ-երը և աջակցող կազմակերպությունները կարող են գործել առավել արդյունավետ և խուսափել վերածածկերից,

վերանայվել և սահմանվել են այն դեպքերը, երբ սոցիալական աջակցություն տրամադրելու համար պարտադիր չեն անձի կամ օրինական ներկայացուցչի դիմումը և համաձայնությունը։ Միաժամանակ ապահովվել է, որ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի տրամադրումն իրականացվի բացառապես անձի դիմումի առկայության դեպքում՝ անհարկի ինստիտուցիոնալացումը բացառելու համար,

ստեղծվել են իրավական հիմքեր սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի համար։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ 2029 թվականի հունվարի 1-ից հետո որպես սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սոցիալական աշխատանքի (և հարակից ոլորտների) բարձրագույն կրթություն ունեցող և հավաստագրված անձը։ Ներդրվել է սոցիալական աշխատողների պարբերաբար՝ 3 տարին մեկ հավաստագրման ինստիտուտը։ Ընդ որում, հավաստագրման պահանջը չի տարածվելու քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների վրա։ Հավաստագիր չունենալը հիմք է լինելու աշխատանքային պայմանագիրը լուծելու համար,

սահմանվել են սոցիալական աշխատողների համար երաշխիքներ (առանձին դեպքերում ոստիկանի ուղեկցությամբ տնայցի իրականացում, աշխատանքի բերումով հաշմանդամության կամ մահվան դեպքում որոշակի վճարի տրամադրում),

սահմանվել են շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հասարակական մշտադիտարկման հետ կապված կարգավորումներ, ինչպես նաև ԱՍՀՆ կողմից աջակցության ոլորտի բոլոր սոցիալական ծառայությունների որակի մշտադիտարկման կարգի, պայմանների և մեթոդաբանության հաստատման լիազորություններ։

Սոցիալական աջակցության նոր օրենքով նաև սահմանվում են նոր դերակատարներ, հնարավորինս որոշակիանում է դերակատարների լիազորությունների բաշխումը, նկարագրվում են նոր ծառայություններ, որոնք ևս կծառայեն աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված