«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին. Դատախազության փորձությունը. 168.am

Քաղաքական

168.am-ը գրում է.

Այս տարվա հունիսի 11-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանի աշխատակարգային որոշմամբ, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը հետաձգվեց և գործի դատաքննությունը նշանակվեց 2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին: Դիմումը Վճռաբեկ դատարանը ՍԴ է ներկայացրել տարեսկզբին:

Իսկ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Նկատենք, որ որոշումը ՍԴ-ի կայքում դեռ հրապարակված չէ, սակայն կհրապարակվի 3 օրվա ընթացքում:

Ըստ ՍԴ-ի որոշման, փաստորեն, հնարավոր է, որ վերսկսվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը:

Հուլիսի 22-ի նիստում Սահմանադրական դատարանը որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

Նշենք, որ 309.1-ին հոդվածի 3-րդ մասով որոշվում են առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները, և մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։

Մի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի պասով՝ ՍԴ-ն ապահովեց հաջորդ նախընտրական տարվա համար Նիկոլ Փաշինյանի անփոփոխ շոուի՝ «Քոչարյանը կդատվի» մի քանի դրվագանոց տրագիկոմեդիայի շարունակականությունը:

Հետաքրքիր է, որ ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հրայր Թովմասյանին արգելվել է մասնակցել այս գործի քննությանը, քանի որ Սեդա Սաֆարյանը մասնակցել է նշված գործի քննությանն այլ դատարանում, իսկ Հրայր Թովմասյանն էլ, ըստ ՍԴ որոշման` կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով փորձում է օգնել դատախազությանն ինչ-որ մի ձևով կրկին Երկրորդ նախագահի վերաբերյալ ասպարեզում ունենալ քրեական գործ, որովհետև ՍԴ-ն նույն հարցով մի անգամ Դատախազությանն արդեն իսկ մերժել էր:

Այստեղ ուշագրավ է Վճռաբեկ դատարանի շահագրգռվածությունն այս հարցով: Դատարան ես, գործը ստացել ես, խնդրեմ, քննիր, վճիռը կայացրու: Վճռաբեկի պարտականությունների ո՞ր ցանկում է ամրագրված, որ ինքը կոնկրետ գործով պիտի դիմի ՍԴ՝ այդ գործով արարքի վերաորակման հարց լուծելու համար: Իսկ ենթադրենք՝ արարքը վերաորակվեց, ու այդ գործը հասավ մինչև Վճռաբեկ, ինչպե՞ս է նա քննելու այն, արդյո՞ք շահերի բախման հարց առաջ չի գալու:

Ինչ վերաբերում է դատախազությանը, պետք է նշել, որ դատախազությանն էլ հեշտ օրեր չեն սպասում, և հուլիսի 22-ի՝ ՍԴ-ի որոշումից շատ ուրախանալ պետք չէ. նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Նիկոլ Փաշինյանին դուր գալու մոլուցքից ծնված քրեական գործի տակից դեռ դուրս գալ է պետք: Շատ հետաքրքիր է՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի արարքը վերաորակելի այդ ի՞նչ հոդված պետք է երկնեն, որի վաղեմության ժամկետն անցած չլինի:

Այնպես որ, մեզ բավականին ուշագրավ գործընթացներ են սպասում, որոնք, թերևս, 2021թ. Նիկոլ Փաշինյանի համար 680.000 ձայն ապահովածների մի մասի համար բավականին գայթակղիչ կլինեն:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված