«Ես այդ մարդկանց, որոնք ստորագրել են Արցախի լուծարման փաստաթուղթը, ամեն ինչ արել են, որ Արցախը լուծարվի, չեմ կարող համարել վերնախավ». Ա. Հովհաննիսյան ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. Ռուբինյան Էն ժամանակ էլ էին տրանսպորտում և՛ կռացած, և՛ գրկված․ փոխքաղաքապետ (տեսանյութ) Անապահովության նպաստի մերժման նոր հիմք կսահմանվի Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHub Աշխարհազորի աշխատավարձի կրճատման պատճառը. ինչպե՞ս է այն հաշվարկվում Էդվարդ Հովհաննիսյանը` պաշտոնից ազատվելու, Քոչարյանի դստեր և Սիրվարդ Գևորգյանի մտերմության մասին. «Հրապարակ» Զոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ) Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը 

Ադրբեջանը հնարավոր նոր սպառնալիքի քարոզչական հիմքե՞ր է ստեղծում, գտել են անգամ պատասխանատվություն կրողին

Հրապարակումներ

Առնվազն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական մամուլն ակտիվ առաջ է տանում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով: Այս մասին գրում է 168.am-ը։

Մասնավորապես, ադրբեջանական caliber.az-ը «ԱՄՆ-ի բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվել էր, թե իբր օգոստոսի 2-ին և 3-ին Ռումինիայում և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներից ռազմական երկու ինքնաթիռ է մտել Հայաստան:

Ավելին, ադրբեջանական կայքն իր հավաստի աղբյուրներին հղում անելով՝ գրել էր, թե ԱՄՆ-ին պատկանող Boeing C-17 ինքնաթիռներով ռազմական բեռի հետ մեկտեղ՝ անձնակազմ է բերվել Հայաստան:

Այնուհետև ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը շարունակել է, թե Հայաստան են բերվել հատուկ սարքավորումներ՝ արձանագրելու կամ հսկելու թռչող սարքերի, հրթիռների հետագիծը՝ Իրանի սահմանից բաց թողնվող, դրանք տեղադրվելու են հայ-իրանական սահմանին (հայ-իրանական սահմանը պահում են ռուս սահմանապահները, ՌԴ-ն Մեղրիից չի հեռացել)։

Այսօրինակ սադրող և ինչ-որ առումով անտրամաբանական այլ պնդումներ ևս արվում են ադրբեջանական հոդվածում: Մի կողմից՝ ադրբեջանական կողմը փորձում է Իրանի ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա, մյուս կողմից՝ ադրբեջանական սադրանքի համար լեգիտիմ քարոզչական հիմքեր է ստեղծում:

Օրինակ, վերը նշված հոդվածում նշվում է, թե ԱՄՆ-ից եկած անձնակազմը հիմնականում հայկական արմատներ ունեցող ԱՄՆ քաղաքացիներ են, որոնք ունեն կովկասյան և սլավոնական արտաքին, և որոնց «քողարկելու» են ՀՀ ԶՈՒ համազգեստով և Սյունիքում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման ենթակայության տակ, որից հետո զգուշացում է արվում՝ եթե Ադրբեջանի բանակի զինծառայողներ սպանվեն, ԱՄՆ-ում հասկանո՞ւմ են, որ պատասխանատվությունն իրենք են կրելու: Այսինքն, Ադրբեջանը հնարավոր սադրանքի պատասխանատուների՞ն է արդեն գտել:

Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը NEWS.am-ին վստահեցրել էր,  որ «ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում անցկացվել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Տարբեր տեղեկությունների համաձայն, զորավարժությանն օգտագործվել են նաև Հայաստանի գնած ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները:

Իսկ ադրբեջանական կողմն ԱՄՆ դեսպանատան արձագանքը չէր համարել հերքում իրենց հոդվածում նշված տեղեկությունների՝ հիշեցնելով ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի խորհրդատուների մասին:

Ուստի Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում չի անտեսել ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության թեման և կրկնել ամերիկյան կողմից ռազմական սարքավորումներ, միջոցներ Հայաստան բերվելու տեղեկությունը և շարունակել. «Ադմինիստրացիան ռևերանսներ է անում»:

Հարցին՝ Հայաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի, Զուլֆուգարովն ի պատասխան՝ հիշեցրել է, թե 2020 թվականի պատերազմից առաջ ինչպես էր Ռուսաստանը զինում Հայաստանին, ավելին, նա հիշել է, որ նախկին իշխանությունների օրոք Հայաստան «Իսկանդեր» է բերվել, և հարցեր էին տրվում՝ դա Ռուսաստանը տվե՞լ է Հայաստանին, թե՞ մնում է իրենցը:

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ է աշխատելու, Պաշտպանության նախարարությունը չէր հերքել 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

«Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցությունորը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթՆերկայացված այլ հարցադրումների վերաբերյալ ամերիկյան կողմն արդեն հանդես է եկել պարզաբանումներով»,- պատասխանել էին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Իսկ մեր այլ հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ հայկական բանակն արևմտյան ոճով կերպափոխման գործընթացի մեջ է:

Ընդ որում, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ երկկողմ համա­գոր­ծակ­ցության ձևաչափերով (այլ ոչ թե Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ բազմակողմ ձևա­­չա­փով) և ուղղված է բանակի՝ արևմտյան ոճով կերպափոխմանը։ Ինչ է սա ենթադրում:

– ՆԱՏՕ-ի անդամ հան­դի­սացող այլ պետությունների հետ բացառապես երկկողմ համագործակցության շրջա­նակ­ներում տարատեսակ վարժանքների և մե­թոդական պարապմունք­ների անցկացում՝ ուղղված ՀՀ ԶՈՒ-ում հրահանգիչների ինստիտուտի կա­յացմանն ու զար­գաց­մանը,

– պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացում արևմտյան չափորոշիչներով,

– ՀՀ ԶՈՒ-ում նոր մոդելի արհեստավարժ սերժանտական կազմի ներդնում և այլն:

Իսկ նույն ժամանակահատվածում 44-օրյա պատերազմում Թուրքիայի շնորհիվ հաղթանակ կերտած և պատերազմից հետո թուրքական մոդելի բանակ ստացած Ադրբեջանը, ով այս օրերին Հայաստանին մեղադրում է ամերիկյան կողմի հետ «ռազմական գործարքների» մեջ մտնելու մեջ, փորձում է փրկել սեփական բանակի հեղինակությունը և ազատվել կոնկրետ դեպքում Թուրքիայի շնորհիվ հաղթողի «պիտակից»։ Ավելի ճիշտ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո այս ջանքերը քարոզչական դաշտում ակտիվացան:

Իսկ այն, որ Ադրբեջանը փորձում է ազատվել այս առումով թուրքական «ազդեցությունից», դեռ մայիսին էինք գրել։ 

Մենք փաստեր էինք ներկայացրել, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններից տեղյակներին, և նկատել էինք, որ գուցե մի օր Ադրբեջանն ավարտի թուրքական մոդելի բանակաշինությունը և սա Ադրբեջանին դարձնի առավել անկախ՝ թուրքական ռազմական աջակցությունից:

Ավելին, օրերս ադրբեջանցի ռազմական փորձագետ Ագիլ Ռուստամզադեն արդարացել էր, թե Ադրբեջանը թեև 2020 թվականի պատերազմին նախորդած տարիներին ավելացրել էր իր հարձակողական կարողությունները, բանակային կորպուսներում ձևավորվել էին գրոհային ստորաբաժանումներ, գնվել էին ժամանակակից զենքեր, սակայն, հաշվի առնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական բարձր մակարդակի համագործակցությունը, Ադրբեջանի ղեկավարությունը որոշում է կայացրել իրավիճակը բալանսավորել՝ Թուրքիայից և Պակիստանից քաղաքական և դիվանագիտական աջակցությամբ:

Այնուհետև ռազմական փորձագետն ընդունում է, որ Թուրքիայի աջակցությունն առավել ընդգրկուն էր:

«Ռազմական օպերացիայից մի քանի ամիս առաջ Թուրքիան Ադրբեջանին էր վաճառել «Բայրաքթար» հետախուզա-հարվածային ԱԹՍ-ներ և ոչ միայն: Թուրքիայից նաև խորհրդատուներ էին եկել: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո թուրքական մի քանի F-16 էր մնացել՝ հաշվի առնելով հնարավոր արտաքին ռազմական միջամտությունը ռազմական օպերացիայի ընթացքում»,- մանրամասնել է նա:

Այսպիսով՝ ստացվում է՝ Ադրբեջանը հաստատում է այն պնդումները, որ 44-օրյա պատերազմը պլանավորված էր, և, որ, ինչպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր Քննիչ հանձնաժողովում ասել՝ «նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ»:

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը «Բայրաքթարներ» է տեղակայել Նախիջևանում:

Իսկ ադրբեջանցի ռազմական փորձագետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հայկական բանակի ուժեղացման նպատակով և՛ 44-օրյա պատերազմից առաջ, և՛ պատերազմի ընթացքում զենք-զինամթերք է մատակարարել Հայաստանին, այդ թվում՝ անհատույց:

«Մասնավորապես, «Тор-M1» զենիթահրթիռային համակարգեր՝ իր անձնակազմով, Ռուսաստանը Հայաստանի զենքի և զինամթերքի կարիքը լրացրել է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի զինապահոցից ևս: Արձանագրվել են 7 ռազմատրանսպորտային և 20 քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներ և այլն»,- մանրամասնել է Ագիլ Ռուսամզադեն:

44-օրյայի ընթացքում ռուսական որոշակի աջակցության մասին խոսել են և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական շրջանակները: Իսկ թե ինչպես են խոցվել «Տոր» համակարգերը, և քանի միավոր պիտի Հայաստանը ստանար, սա առանձին թեմա է:

Ինչ վերաբերում է ներկա պահին Հայաստանին ամերիկյան ռազմական օգնության մասին լուրերին, ապա պաշտոնական տեղեկություններ չկան:

168.am-ը գրավոր հարցման միջոցով կփորձի ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզել՝ արդյո՞ք ԱՄՆ-ի պաշտպանական աջակցությունը միայն խորհրդատվական է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիկնիզյանը` Սևիկյանի «Լոկոմոտիվ» տեղափոխության մասին «Ես այդ մարդկանց, որոնք ստորագրել են Արցախի լուծարման փաստաթուղթը, ամեն ինչ արել են, որ Արցախը լուծարվի, չեմ կարող համարել վերնախավ». Ա. ՀովհաննիսյանԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրըԵթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. ՌուբինյանԿիմ Չեն Ընը «երկրաչափական պրոգրեսիայով» կավելացնի միջուկային զենքի թիվըԷն ժամանակ էլ էին տրանսպորտում և՛ կռացած, և՛ գրկված․ փոխքաղաքապետ (տեսանյութ) Անապահովության նպաստի մերժման նոր հիմք կսահմանվիՎեդի-Ոսկետափ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժածԿիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHubԱշխարհազորի աշխատավարձի կրճատման պատճառը. ինչպե՞ս է այն հաշվարկվում Էդվարդ Հովհաննիսյանը` պաշտոնից ազատվելու, Քոչարյանի դստեր և Սիրվարդ Գևորգյանի մտերմության մասին. «Հրապարակ»Զոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ) Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը Արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ է ՀՀ-ի հետ կայուն անվտանգ, ապահով ցամաքային սահման լինի. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Էրդողանն առաջարկել է, Պուտինը համաձայնել է. Շոյգու«Գոնե այստեղ խոսելուց, պարո՛ն Երիցյան, ներողություն խնդրեք երևանցիներից, դեռ մի բան էլ բարձր բղավում եք». Անի Խաչատրյան (տեսանյութ)Ավելի քան 60 մլն դրամի վնաս է պատճառվել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ Շուշիի «Վարանդա» երգչախումբն «Երգող Արցախ» ծրագրով ելույթ է ունենում ՀայաստանումԺողովրդավարության գործիքը չի աշխատում. ընտրություններն անիմաստ են. Թ. Թովմասյան«Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ Ինչո՞ւ ՌԴ հյուրերը ներկա չէին «Երևանյան երկխոսություն» համաժողովին. մեկնաբանում է Դավիթ Կարապետյանը 73-ամյա տղամարդը դանակով և ատրճանակով հարձակվել է, սպառնացել ոստիկաններին Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին. առնվազն 40 մարդ է զոհվել (լուսանկարներ)«Որոշ համասեռամոլներ փորձում են ցույց տալ, թե իրենց հետապնդում են», «Վիրավորանքից զերծ մնանք». Վահան Ավագյան (տեսանյութ)Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՎթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲԵթե Վարդան Ղուկասյանը չլիներ՝ անգամ հայհոյողներով, դու այստեղ նստած չէիր լինի. ավագանու անդամ (տեսանյութ) «Սեփական թուլության և տկարության պատճառները հասկանալու փոխարեն, փնտրում են դրանք ընդդիմության շարքերում». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)18-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորածՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ)Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. ՇոյգուԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու նախագիծըՄեղավորներն այլ երկրները չեն կամ գյուղացին, առաջնային մեղավորը դուք եք. Թադևոս Ավետիսյանը՝ Փոխնախարարին«1 տարի 8 ամիսը «շակալադնի է», մնացածը թող ամեն մարդ իր դարդին լինի, չեմ էլ ուզում դատավորի մասին բան ասել». Առուշ ԱռուշանյանՊապիկյանը կարևոր հանդիպումներ է ունեցել ԿորեայումՎարորդը, տեսնելով ճանապարհը փակած քաղաքացիներին, սկսեց բացականչել «Նիկոլ դավաճան» (տեսանյութ)Համերգային շրջագայություն՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակումՄանրէաբանական անհամապատասխանություններ մարինացված պահածոներում. ՍԱՏՄ-ից զգուշացնում են Դու վերին արտի ցորենն ե՞ս, լավ շատ չծավալվեմ. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի․ մանրամասներ Մայր Աթոռին ընծայաբերվել է Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքըԿանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանըԳրիգոր Երիցյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատիցԱյս ամենը կեղծ օրակարգ է՝ կոծկելու քաղաքի կառավարման տապալումը. Սուքիասյան (տեսանյութ) Սեպտեմբերի 10-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է և եվրոյինը և ռուբլունը՝ նվազելՍրանք մարտնչող տգետներ են, որպես ուժ խայտառակ են լինում. Աբգարյանը՝ ավագանու ՔՊ խմբակցությանը (տեսանյութ) Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը
Ամենադիտված