Մայր տաճարն ունի նոր՝ բրոնզաձույլ խաչ Կոտայքում «Զովք» խանութի աշխատակիցներն ու այլ տնտեսվարողներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը ՀԻՄԱ․ Արմեն Այվազյանի՝ «Երևանի հերոսամարտը» մենագրության շնորհանդեսը Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Խաղաղության պայմանագրի մասին կխոսենք, երբ փաստաթուղթը կլինի ձեռքներիս տակ». Արշակ սրբազան (տեսանյութ) «Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի». Արշակ Սրբազան (տեսանյութ) Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Եթե մենք հրավիրում ենք իշխանությանը, չի նշանակում՝ Եկեղեցին փոխել է իր դիրքորոշումը». Արշակ Սրբազան (տեսանյութ) Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին 

Հայաստանը պատմամշակութային ժառանգության ոլորտում չունի պետական արդյունավետ կառավարման մարմին. Գագիկ Գյուրջյան

Հրապարակումներ

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել իր կողմից ամբողջովին օկուպացված Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշարձանները։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը սկսեց հայկական հուշարձանները ներկայացնել՝ որպես աղվանական կամ ալբանական։

Վերջերս Վատիկանի «L’Osservatore Romano» լրատվամիջոցը, հետևելով ադրբեջանական քարոզչությանը, հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, որ Վատիկանը կոչ է արել ճանաչել Ադրբեջանը՝ որպես ալբանական եկեղեցու ծննդավայր:

Հոդվածը վերնագրված է «Դեպի քրիստոնեության աղբյուրները՝ Ադրբեջանի Ալբանական առաքելական եկեղեցու հետքերով։ Ճամփորդություն Կովկասի հին Ալբանիայում»։

168.am-ի հետ զրույցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց, որ այս թեմայի վերաբերյալ վերջերս քննարկում են անցկացրել և մեկ անգամ ևս համոզվել են, որ այդ ամենն Ադրբեջանի ակտիվ աշխատանքի արդյունքն է։

«Այսինքն՝ կարելի է այսօրվա աշխարհում ակտիվորեն կեղծ նյութեր հրատարակել, ամեն ինչ անել, հատկապես, երբ տեսնում են, որ իրենց ընդդիմացող ու հակադարձող չկա։

Ինքս բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, որ Հայաստանը պատմամշակութային ժառանգության ոլորտում չունի պետական արդյունավետ կառավարման մարմին։ Սա ԿԳՄՍ նախարարության համակարգում է, և այս կառուցվածքով նա ուղղակի չի կարող գործել։ Անհրաժեշտ է ունենալ անկախ մարմին՝ ոչ միայն հուշարձանների պարագայում, այլև նյութական և ոչ նյութական ժառանգության ոլորտի պահպանության համար։ Այդ մարմինը պետք է օժտված լինի համապատասխան լծակներով, կահավորված լինի համապատասխան սարքավորումներով, նաև համապատասխան մասնագետներով»,- նշեց Գագիկ Գյուրջյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր այս ոլորտում Հայաստանն ունի նաև մասնագետների պատրաստման խնդիր։ Հետևաբար՝ անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, այդ թվում՝ տեսաբաններ, որոնք կկարողանան ընդդիմանալ, հակադարձել կեղծ հրապարակումներին ու պնդումներին։

Իհարկե, կան հասարակական կազմակերպություններ, որոնք այսօր միմյանցից անկախ գործում են, սակայն, Գագիկ Գյուրջյանի կարծիքով՝ այդ կազմակերպությունները մեկ թիրախի համար չեն աշխատում։

«Տվյալ ոլորտի հասարակական կազմակերպությունները պետք է խփեին մեկ թիրախի, որպեսզի արդյունքը տեսանելի լիներ, ոչ թե աշխատեին տարբեր թիրախների ուղղությամբ։ Ուստի, եթե վերը նշած մարմինը ստեղծվի, ապա այս աշխատանքները կկարողանա կոորդինացնել։

Մենք դրսում էլ ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք նկարահանումներ են անում տիեզերքից, նյութեր ձեռք բերում, հակադարձումներ անում, հոդվածներ տպագրում, բայց դրանք չեն կոորդինացվում, ինչի անհրաժեշտությունը կա՝ հատկապես հիմա։

Եվ այդ ամենը պետք է արվի պաշտոնական կառավարման համակարգով, պետք է լինի մարմին, որը նաև Կառավարությանը կստիպի, որպեսզի համապատասխան արձագանքներ տա։ Հիմա, քանի որ այդ հակադարձումները չկան, ով ինչ ցանկանում՝ այն էլ անում է։ Ցավով եմ ասում, որ ոլորտում համակարգված աշխատանքը բացակայում է»,- եզրափակեց Գագիկ Գյուրջյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայր տաճարն ունի նոր՝ բրոնզաձույլ խաչ Կոտայքում «Զովք» խանութի աշխատակիցներն ու այլ տնտեսվարողներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհըՀԻՄԱ․ Արմեն Այվազյանի՝ «Երևանի հերոսամարտը» մենագրության շնորհանդեսը ՀՀ-ում անցկացվում է բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄԲագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել«Խաղաղության պայմանագրի մասին կխոսենք, երբ փաստաթուղթը կլինի ձեռքներիս տակ». Արշակ սրբազան (տեսանյութ) Սրտի կանգից հետո զարկերը վերականգնվել էին. հրաշքով փրկված զինծառայողն ապաքինվել է և տուն կգնաԻրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի». Արշակ Սրբազան (տեսանյութ) Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահըՀրդեհ՝ Սպանդարյան գյուղի տներից մեկում. մեկնել է 3 մարտական հաշվարկ «Եթե մենք հրավիրում ենք իշխանությանը, չի նշանակում՝ Եկեղեցին փոխել է իր դիրքորոշումը». Արշակ Սրբազան (տեսանյութ) Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին Արսեն Խառատյանին պահում են Թբիլիսիի օդանավակայանում Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա ԱվանեսյանինՏավուշում խոզերի համար կեր պատրաստելիս գազի բալոնը պայթել է Մայր Տաճարի բացմանը Փաշինյանի մասնակցության մասին կլինի հավելյալ ծանուցում. Մուշեղ Սրբազան (տեսանյութ)Դադարեցրել են իմ անդամակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միությանը՝ առանց որեւէ պատճառ նշելու. Սերգեյ ՈւմրոյանԱյսօր ՀՀ-ում քաղաքական դաշտի լռությունը ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն էԳլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումըՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի Հրայր Թովմասյանի դատական նիստը տեղափոխվեց, դատական նիստին առողջական խնդիր ունեցավՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին․ ՊետդեպՈւՂԻՂ. Էջմիածնի Մայր տաճարը վերանորոգվել է, լրագրողները շրջայց են կատարումԻշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջուր հավաքեք․ ջուր չի լինի Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ ԵրանոսյանինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 17-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 17«Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216. «Ժողովուրդ»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»ՍԿԱՆԴԱԼ. «Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները». «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը՝ արցախցիների մասին Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ. «Հրապարակ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»«Հրապարակ». Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»«Հրապարակ». ՔՊ-ում անհանգիստ են. Փաշինյանը «չիստկա» է անելուՈւշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն«Հրապարակ». Սրբազանն իրարանցում էր առաջացրելՌոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ»
Ամենադիտված