Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին Խումարյան Մեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգություն ՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համար Բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն նոր պահանջներ Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. Մելիքյան Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում են Comedy Club հեռուստաշոուն փակվում է Մի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է» Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն 

Սրված հարաբերությունների պայմաններում Մոսկվայում դիվանագետ էր պետք, ոչ թե գործարար․ փորձագետները` նոր դեսպանի մասին

Քաղաքական

 

Նախագահ Վահանգն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։

Արսենյանի նշանակումն այդ պաշտոնում ուշագրավ է հատկապես նրա հակառուսական կեցվածքի և ոչ դիվանագետ լինելու հանգամանքով պայմանավորված։ Փորձագետների համոզմամբ՝ նրան Մոսկվայում բարդ աշխատանք է սպասվում։

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։ Նա այդ պաշտոնում փոխարինում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Լրատվամիջոցները գրում են, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է դեռ մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:

Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակելու փաստը ուշագրավ է հատկապես նրա աչքի ընկնող հակառուսական դիրքորոշմամբ, այն էլ այսօրվա հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ հակառուսական հայացքներ ունեցող անձին դեսպան նշանակելու ագրեմանը հաստատելու Մոսկվայի քայլը որոշակի մեսիջ է պարունակում․

«Նա բացահայտ հակառուսական հայտարարություններով աչքի ընկնող անձ է և բացահայտ մեղադրական տոնով խոսող ՌԴ հասցեին, բայց արի ու տես, որ ՌԴ հաստատեց նրա ագրեմանը։ Այսպիսով ՌԴ ցույց է տալիս, որ անձերով չի պայմանավորված, որքան էլ դեսպանի կարգավիճակը խիստ կարևոր ու բարձր պաշտոն է միջպետական հարաբերություններում և անձով շատ դեպքերում շատ հարցեր են պայմանավորված։ Ենթադրում եմ, որ ՌԴ նշանակումը հաստատելով, ցույց է տալիս, որ քինախնդրություն, կամ վրեժխնդրություն չունի և պատրաստ է ցանկացած կադրի հետ աշխատել, որը կնշանակվի ՀՀ կողմից»։

Արսենյանը ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ հուլիսի սկզբին էր հայտարարել, որ ՀՀ ՌԴ-ում շուտով նոր դեսպան կունենա։ Սակայն դրանից ավելի վաղ՝ անցած տարվա հոկտեմբերին Արսենյանը հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ էր արվել։

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում կարևորում է դեսպանի պաշտոնում դիվանագետի նշանակումը, այլ ոչ թե գործարարի, քանի որ շատ հարցեր հարթելու կարիք կա, իսկ Գուրգեն Արսենյանը գործարար է․

«Գուրգեն Արսենյանը դիվանագետ չի, բանակցային արվեստին գուցե որոշ չափով տիրապետում է, սակայն այստեղ հմուտ դիվանագետի կարիք էր զգացվում։ Հմուտ դիվանագետի կարիք էր զգացվում ոչ թե հեղինակություն, որը իշխանությունների կողմից ընկալելի կլիներ։ Հմուտ դիվանագետ էր պետք, որը նման ճգնաժամային իրավիճակում կխոսեր կշտկեր, կամ սուր անկյունները կհարթեր հարբերություններում, որոնք որ առկա են։ Այն, որ նրան սպասվում է ծանր աշխատանք՝ դա փաստ է»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի նշանակմանը, նկատում է, որ պատգամավորը նույնիսկ հույս է հայտնել, որ կարող է նպաստել հայ-ռուսական ճգնաժամի հաղթահարմանը: Բացի այդ, վերլուծաբանը նույնպես ուշադրության է արժանացնում նրա գործարար լինելու հանգամանքը․

«Փաստացի գործարար Արսենյանի նշանակումն այդ պաշտոնին թերևս պայմանավորված է նաև նրանով, որ հայ-ռուսական հարաբերության «ծանրության կենտրոնն» այսօր տնտեսական կոմունիկացիան է, և հնարավոր է նույնիսկ եզրակացնել, որ այդ իմաստով Արսենյանը լինելու է ոչ այնքան դեսպան, որքան պարզապես «օպերատիվ կառավարիչ», որի խնդիրն է թերևս լինելու այդ ոլորտում աշխատանքով բարձրացնել ընդհանուր կայունությունը ճգնաժամային ռեժիմում: Հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունը նրա առաջ կդնի առավել երկարաժամկետ և ընդգրկուն խնդիրներ, կամ կտա այդպիսիք դիտարկելու նախաձեռնողականության ազատություն, թե՞ դրանք կմնան Փաշինյան-Պուտին հարաբերության մակարդակում»:

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն էլ նկատում է, որ թեև արդեն նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը նույնպես դիվանագետ չէր, այսօրվա լարված հարաբերությունների ֆոնին ոչ դիվանագետի նշանակումը դեսպանի պաշտոնում այդ անձի նկատմամբ վստահությամբ է պայմանավորված։

«Գործող իշխանությունների տեսանկյունից նա վստահելի մարդ է, որը կարող է դեսպանի կարգավիճակով, սուրհանդակի կարգավիճակով ՌԴ հետ հստակություն ու ճշգրտություն մտցնել։ Ըստ իս՝ դա է գլխավոր կետը, մեխը որի համար իշխանությունները որոշել են Արսենյանին նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան»։

65 ամյա Գուրգեն Արսենյանը քաղաքական գործունեությունը սկսել է դեռ 1991-1992 թվականներից, երբ ՀՀԿ քաղխորհրդի անդամ էր։

Նա հիմնադրել է «ՄԱԿ» կուսակացությունը և ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր է եղել։ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում, ընտրվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

2012 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով և այն ժամանակ նույնպես դարձել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

Իսկ Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2022-ի հունվարին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգությունՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համարԲեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն նոր պահանջներ Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանըԱրցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. ՄելիքյանԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում ենComedy Club հեռուստաշոուն փակվում էՄի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. ԶախարովաԹբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելըԹուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնիՍտորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ ԲադալյանՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարարՄերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպանՊարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվենՓաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՍոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՎարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել ԻոաննիսյանԼիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվելՆիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը«Զգացմունքները դուրս էին աղյուսակներից». Դումիկյանը Թբիլիսիում կայացած համերգից կուլիսային կադրեր է հրապարակել Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ամենասարսափելի ջրհեղեղը. ավելի քան 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՄեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում էԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսմանՀռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Մինչև 2040 թվականը Դուբայում, Աբու Դաբիում և Շարժայում 100 միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան 150 %-ովԱմեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)
Ամենադիտված