«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ) Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարի Ադրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև Հայրապետյան Նիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունը Ռուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրել 

Ովքեր դեմ են մարդկանց խոշտանգելուն, թող լինեն Շենգավիթի դատարանի մոտ․ բռնության ենթարկված արցախցու եղբայրը կոչ է ուղղել

Հասարակություն

Պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանի եղբայրը՝ Ռոման Երիցյանը, միասնականության կոչ է արել և աջակցություն խնդրել ՝ կոչ անելով վաղը հավաքվել Շենգավիթի դատարանի մոտ (հասցե՝ Երևան, Արշակունյաց 24/1)։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։

Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Երեկ էլ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։ Այսօր էլ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու պահանջով։

Նրա եղբոր տարածած հայտարարությունում նշվում է․

«Հարգելի’ հայրենակիցներ․

Նախաքննական մարմինը դիմել է դատարան եղբորս՝ Արամ Երիցյանին, երկու ամիս ժամկետով կալանավորելու միջնորդությամբ։ Դատական նիստը նշանակվել է վաղը՝ օգոստոսի 4-ին, առավոտյան ժամը 12:00-ին Շենգավիթի դատարանում (հասցե՝ Երևան, Արշակունյաց 24/1)։

Շնորհակալ եմ բոլոր այն անձանց, որոնք իրենց ֆիզիկական ներկայությամբ, զանգելով կամ գրելով այսօր աջակցել են մեզ, բայց բոլորիդ ներկայությունը վաղն ավելի քան անհրաժեշտ է։ Այո, վաղը կիրակի է՝ հանգստյան օր։ Հասկանում եմ, որ ունեք հանգստի տարբեր պլաններ, ոմանք բազմազբաղ են, ոմանք էլ բնակվում են Երևանից դուրս։ Այնուամենայնիվ, բոլոր այն անձինք, որոնք սրտացավ են իմ, եղբորս կամ յուրաքանչյուր արցախցու նկատմամբ, որոնք դեմ են տիրող ապօրինությանն ու պատրաստ են պայքարել դրա դեմ, պետք է վաղը ներկա լինեն դատարանում։ Սա ճակատագրական և միասնականություն ցուցաբերելու պատեհ պահ է։

Ինքս պայքարել եմ յուրաքանչյուրիդ կամ առնվազն ձեր հարազատներից կամ ընկերներից որևէ մեկի համար։ Աջակցել եմ բոլոր նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը։ Անկախ նրանից՝ պաշտպանյալս պաշտոնյա էր, թե հասարակ քաղաքացի, կատարել եմ հնարավորությանս սահմաններում ամեն ինչ՝ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։

Հիմա եկել է ձեր աջակցության պահը։ Եկել է միասնականություն ցուցաբերելու և այս ապօրինությանը դիմադրելու պահը։

Եկեք ցույց տանք՝ որքան միասնական կարող ենք լինել։ Ցույց տանք, որ մտահոգված ենք ցանկացած արցախցու ճակատագրով։ Ցույց տանք, որ դեմ ենք մարդկանց անհիմն ու ապօրինի ազատազրկելուն։

Կրկնում եմ, որ բոլորիդ ներկայությունը պարտադիր է։ Խոսքս վերաբերում է ոչ միայն արցախցիներին, այլև Հայաստանի ցանկացած բնակչի։ Բոլոր նրանց, ովքեր դեմ են մարդկանց խոշտանգելուն, նրանց, ովքեր մտահոգված են Հայաստանում տիրող իրավիճակով, նրանց, ովքեր այս կամ այն եղանակով դարձել են պարեկային ծառայության կամ «իրավապահ» այլ մարմնի ապօրինության զոհ։

Այսօր ունենք ազատազրկված կամ ազատությունը սահմանափված հարյուրավոր արցախցիներ։ Մարդիկ, որոնց ազատության իրավունքը սահմանափակվել է մտացածին և անհիմն պատճառներով։ Այլևս բոլորս պետք է լինենք անհանդուրժողական։ Եղբորս փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր ոք։

Մեզնից բացի, մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու։ Պահանջենք առնվազն հարգել մեզ, այլ ոչ վերաբերվել ինչպես ստրուկի։

Կրկնում եմ՝ եղբորս փոխարեն կարող էր լինել ամեն ոք, ուստի սպասում եմ բոլորիդ՝ նոր պայքար սկսելու և արցախցուն հարգելու պահանջն օրակարգ մտցնելու համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Ամենադիտված