Եվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել է Ռուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվի ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան «Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ) Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարի 

Ժողովրդագրական դանդաղ գործող ռումբը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի համար միշտ էլ լուրջ խնդիր է եղել ժողովրդագրական պատկերը։ Մեր երկրում հատկապես սուր է ծնելիության տեմպերի նվազման հարցը՝ չնայած որոշակի կարճ պահերի հնարավոր է հավելաճ։ Իսկ կառավարության կողմից էլ ծնելիությունը խթանող քաղաքականությունը դեռևս մեծ արդյունքներ չի տալիս։ Ծնելիության թեման ավելի շատ համակարգային մոտեցում է պահանջում՝ սոցիալական-տնտեսականից սկսած, ամուսնության տարիքային շեմի բարձրացումով վերջացած։ Բնակչության աճի վրա ազդում են նաև երկրի անվտանգային միջավայրն ու հատկապես արտագաղթի տեմպերը։ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն, որը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է ընդամենը 53 հազարով, և սա՝ նույնիսկ այն պայմաններում, որ 2023 թվականի վերջին 100 հազարից ավելի արցախցի է բռնի տեղահանվել Հայաստան։

Ժողովրդագրական խնդիրը հատկապես լուրջ է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մասով։ Վիճակագրական կոմիտեի զեկույցից տեղեկանում ենք, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի երեք սահմանամերձ մարզի՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ Օրինակ՝ եթե 2019 թվականի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում, ապա ներկայում մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։ Սունիքում 2019 թվականին գրեթե 140 հազար մարդ էր ապրում, ապա ներկայում բնակչությունը 20 հազարից ավելի նվազել է։ Ընդ որում, դատարկվում են ինչպես գյուղերը, այնպես էլ քաղաքները։ Հատկապես ռիսկի գոտում են սահմանին շատ մոտ գտնվող բնակավայրերը։

Աղքատությունը, աշխատանքի բացակայությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, անվտանգության հետ կապված խնդիրները և ապագայի նկատմամբ անորոշությունն իրենց դերակատարությունն են ունենում։ Ու սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունները հայտարարում են սահմանամերձ բնակավայրերը զարգացնելու իրենց ծրագրերի մասին։ Նշանակում է, որ այդ ծրագրերն ընդհանրապես ֆիկտիվ բնույթ ունեն ու իրենց նպատակին չեն ծառայում։ Մյուս խնդիրը բնակչության և ռեսուրսների գերկենտրոնացումն է մայրաքաղաքում, այն պայմաններում, երբ մայրաքաղաքն ի վիճակի չէ մարսել այն։ Դրա համար էլ ականատես ենք լինում այնպիսի բացասական երևույթների, ինչպիսիք են շարունակական խցանումներն ու վարձով բնակարանների արհեստական թանկացումը։ Բնակչության գերկենտրոնացումը մայրաքաղաքում չի բխում նաև անվտանգության, տնտեսության շահերից։

Տարիներ շարունակ խոսվում է տարածքային համաչափ զարգացման, մարզերը զարգացնելու ու բնակչության աճը խթանելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Դեռևս 2022 թվականից կառավարության կողմից կազմվում է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը։ 2023 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվեցին քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ: Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի վերաբերյալ մեկ այլ խորհրդակցություն տեղի ունեցավ արդեն այս տարվա մայիսին։ Ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա դեռ մի քանի տարի էլ ռազմավարության նախագիծը կքննարկեն, իսկ երկրի ժողովրդագրական խնդիրները կշարունակեն սրվել։ Մյուս կողմից՝ ռազմավարության վերաբերյալ փաստաթղթի ընդունումը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել էՌուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվիՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ
Ամենադիտված