Օգոստոսի 31-ին՝ ժամը 21:27-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում քաղաքացիները մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հաղարծին վանական համալիրի մոտակայքում հայտնաբերել են Հ․ Բ․-ին (ծնված 2001 թ.), Ռ․ Մ․-ին (ծնված 2002 թ.) և Վ․ Ո․-ին (ծնված 2000 թ.) և ուղեկցել Դիլիջան քաղաք։