EU may temporarily suspend free visa regime with Georgia Armenia is main beneficiary of Eurasian integration: Zakharova Ruben Rubinyan meets with U.S. Deputy Assistant Secretary of State Joshua Huck Papikyan discussed possibilities of defense cooperation with Ambassador of Argentina Those who attend COP29 in Baku have moral duty to call for the return of the Armenians to Nagorno-Karabakh, Nathalie Loiseau Events of past year demonstrate importance of urgent efforts to ensure international stability, realization of ideas and steps that would enable establishment of peace, Armenian MFA UNGA calls for end to Israeli occupation in Palestine within a year This year «Grand Holding» is celebrating the 100th anniversary of Armenian tobacco production Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew Turner 

Աստղագուշակ՝ մայիսի 17-ի համար

Other

Խոյ. Բոլորովին ոչ միանգամից է ստացվում ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, չափից ավելի շատ են ոչ պարզ և ոչ ակնհայտ բաները: Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ` խոսակցություններում: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ` ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում:

Արդար եղեք այն ամենում, ինչ վերաբերում է ընտանեկան գործերին և թույլ մի տվեք, որ պատահական զգացմունքներն ու հպանցիկ ցանկությունները ազդեն ձեր ցանկությունների վրա:

Ցուլ. Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը` օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում` սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և այն բանի միջև, թե ինչ են ձեզանից սպասում մտերիմները: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբորքվում, այլ` մարում են:

Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:

Երկվորյակներ. Բավական հակասական օր է: Մի կողմից ձեզ մոտ լավ են ստացվում որոշ այնպիսի բաներ, որոնք չէին ստացվում նախկինում, և դա կարող է առաջընթացի նախադրյալ դառնալ: Մյուս կողմից էլ` չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Չի բացառված, որ ստիպված լինեք շփվել ձեզ համար միանգամայն տհաճ անձանց հետ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան, եթե դուք զիջողականություն դրսևորեք և չպնդեք ձերը մանրուքների վերաբերյալ:

Խեցգետին. Թեթև հաջողությունների և հաճելի հաղթանակների օր է: Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար:

Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր: Հաջող են անցնում ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները: Ցանկացած հանգամանքներում դուք պահպանում եք ձեր դեմքը, ինչը շրջապատի աչքում բարձրացնում է ձեր վարկանիշը:

Առյուծ. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող ընթացք կունենա: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների` շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության: Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար:

Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան:

Կույս. Այսօր առաջին հերթին պետք է խուսափել չմտածված քայլերից և հրաժարվել չարդարացված ծախսերից: Միայն չափավորությունն ու զսպվածությունը կարող են նպաստել հաջողության հասնելուն: Դուք նաև պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում, որպեսզի չդառնաք մեքենայությունների և խարդախության զոհը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ինչ-որ անսովոր բաներ կանեն, կդիմեն գործողությունների, որոնք կփոխեն կյանքի ընթացքը: Նրանք կառաջնորդվեն նախազգացողությամբ, հաճախ իրենք իրենց հաշիվ չտալով տեղի ունեցողի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով էլ շրջապատի բացատրությունները բարդ կլինեն և կվերածվեն վեճերի:

Կշեռք. Դուք եռանդուն եք, ուժերով լի, վճռական տրամադրված, այնպես որ դժվար թե ինչ-որ բան կամ որևէ մեկը կարողանա ձեզ խանգարել հաջողության հասնելուն: Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում; Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ:

Կարիճ. Օրն ընդհանուր առմամբ լավն է, միայն կեսօրին պետք կլինի զգուշավորություն և ինքնատիրապետում դրսևորել: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը: Արժեցող մտահղացման իրականացման համար պետք կլինի դուրս գալ ձևավորված ավանդույթների շրջանակներից:

Այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Դուք պատրաստ եք քննարկել ցանկացած, անգամ` ամենահիվանդագին հարց, հասկանում եք փոխզիջման գնալու անխուսափելիությունը:

Աղեղնավոր. Հակասական օր է: Դուք կարող եք բավական լուրջ հաջողության հասնել, սակայն կարծես միտումնավոր դա չեք անում: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը: Ցավոք, այդ պահին շատ բան կորցրած կլինեք:

Շփումներում ամենակարևորը զգուշավորությունը կլինի, ձգտեք չարտահայտել ձեր կարծիքը մարդկանց կամ նրանց վարքագծի մասին: Ազդեցիկ մարդկանց աջակցության վրա հույս մի դրեք, փոխարենը դաշնակիցները շատ բան կանեն ընդհանուր գործի հաջողության համար:

Այծեղջյուր. Անբարյացկամները, ովքեր ցանկանում են շեղել ձեզ ուղուց, այսօր դրան կհասնեն առանց դժվարության: Դուք պատրաստ եք հավատալ ինչին ասես, և դա կարող է ոչ ճիշտ որոշումների, ֆինանսական կորուստների, անձնական խնդիրների պատճառ դառնալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիասթափվեն այն գործից, որին պատրաստ էին նվիրվել ամբողջությամբ:

Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, բանը կհասնի նրան, որ դուք կվիճեք անգամ նրանց հետ, ում հետ կցանկայանիք երկար և երջանիկ ապրել: Ցանկալի չէ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ֆինանսների, ապագա գնումների, վերանորոգման կամ տեղափոխության հետ:

Ջրհոս. Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե դուք խելամիտ լինեք և չտրվեք ձեր բոլոր ցանկություններին: Պրոֆեսիոնալ խնդիրներն այնքան դժվար չեն, որքան ժամանակին ձեզ թվում էին, բազմաթիվ բարդ հարցերի ճիշտ պատասխանները ընկած են արտաքին մակերևույթին: Հնարավոր է դառնում լեզու գտնել ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ, ձեր գաղափարներն ու ձեռնարկումները աջակցություն են ստանում:

Ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ստիպված եք լինում լուծել ինքնուրույն, քանի որ մտերիմները չեն կիսում ձեր հայացքները: Դուք հակված չեք վեճերի մեջ մտնելու և երկար բացատրություններ տալու, և նման մարտավարությունը շատ արդյունավետ է:

Ձկներ. Ձեր ձգտումներն ու նպատակները գնալով ավելի բարձր մակարդակների են հասնում, և առօրեական խնդիրների լուծումը կորցնում է որևէ հետաքրքրություն: Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել;

Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում:

 
 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
US dollar drops in ArmeniaEU may temporarily suspend free visa regime with GeorgiaArmenia is main beneficiary of Eurasian integration: ZakharovaZakharova commented on Russian trace in attempted coup d'état in ArmeniaBiden and Harris will meet with Zelensky in Washington: White HouseRuben Rubinyan meets with U.S. Deputy Assistant Secretary of State Joshua HuckPapikyan discussed possibilities of defense cooperation with Ambassador of ArgentinaThose who attend COP29 in Baku have moral duty to call for the return of the Armenians to Nagorno-Karabakh, Nathalie LoiseauEvents of past year demonstrate importance of urgent efforts to ensure international stability, realization of ideas and steps that would enable establishment of peace, Armenian MFASecond wave of blasts hit Lebanon as Russia, Iran, EU condemn attacksIsraeli defence minister says war entering new phase as focus shifts northUNGA calls for end to Israeli occupation in Palestine within a yearOil PricesThis year «Grand Holding» is celebrating the 100th anniversary of Armenian tobacco productionJeff Bezos’ fiancée Lauren Sanchez can’t wait to walk down the aisleKendall Jenner goes blondeGeghard Scientific-Analytical Foundation: Karabakh’s Shushi, Azerbaijani propaganda in Egyptian mediaThere are territorial claims against Armenia in Constitution of Azerbaijan: PashinyanArmenia Security Council chief: Technico-military cooperation with Russia has dropped from 96% to less than 10%Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew TurnerAt the moment, we do not have agenda to integrate into BRICS: Pashinyan on participating in summitIf we see more or less realistic possibility of becoming EU member, we will not miss the moment: PashinyanRussia's policy on regional cooperation with Iran has not changed: ShoiguNicole Scherzinger wants to ‘linger’ in summer little bit longerArmenia started reforms of army and armed forces, and this is being discussed in particular in Azerbaijan: Pashinyan Yerevan hosting Second Global Armenian Summit (live)White House gets familiarized with Zelenskyy’s peace plan, finds it something ‘that can work’Vivid example of commitment to sustainable peace agenda in region is 'Crossroads of Peace' project initiated by Armenia's Government: Lilit MakuntsA high-level conference of young parliamentarians from around the world was organized at Seven Visions, The DvinFrench envoy: Armenia PM is invited to 19th La Francophonie summit in FranceHonda reveals what its new Acura crossover will look likeBlinken discusses Azerbaijan’s adherence to international human rights obligations and commitments with AliyevWe always look for opportunities to convene the foreign ministers of Armenia and Azerbaijan, MillerRihanna turns heads in white teddy coat at Fenty Hair launch in LondonApple's stock price fell more than 3% amid weak demand for iPhone 16Newspaper: Armenia ex-president Robert Kocharyan, Vladimir Putin have telephone conversationFrench Foreign Minister visits Musa Dagh Battle memorial in ArmeniaPM Pashinyan leaves for Georgia on official visitArmenia should be able to protect its territory and population: Armenia-France cooperation in field of defense will continueHarris expressed concern about possible assassination attempt on TrumpIt is Azerbaijan's responsibility to show that it sincerely wants to achieve peace before COP29: Foreign Minister of FranceOil Prices DownPrivate conversation between Ararat Mirzoyan and Stéphane Sejourne took place at Armenia's Foreign MinistryBarerar.am is a new platform that provides an opportunity to provide assistance to needy families directly and without any mediation Ukraine attacks Russian territory with drones, againCrossroads of Peace initiative by Armenia is ‘very reasonable’ project, France Senator saysPM Pashinyan receives Iraq's Supreme Court President Jassim Muhammad AboudCatholicos invites Armenia authorities to Holy Etchmiadzin Cathedral re-consecrationHungary can support process of finalizing peace agreement between Armenia and Azerbaijan: Szijjártó
Most Popular