Ջավախքն Արցախի կողքին է. զորակցության հավաք՝ Ախալքալաքում (լուսանկարներ)
SocietyԱյսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ից Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում իրականացվում է զորակցության հավաք: «Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով հավաքի մասնակիցները քայլերթով գնում են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք և մոմավառություն կատարելու՝ ի զորակցություն Արցախի ու հայ զինվորի։ Ջավախահայերը նշում են՝ Ջավախքն Արցախի կողքին է և փորձում են ամեն ինչով աջակից լինել Արցախում կռվող իրենց եղբայրներին։ Հիշեցնենք, որ Ախալքալաքում և մի շարք համայնքներում մի քանի օր է դրամահավաք է իրականացվում: Նշենք, որ Ախալքալաքից շուրջ 10 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան: