Ջավախքն Արցախի կողքին է. զորակցության հավաք՝ Ախալքալաքում (լուսանկարներ)
Հասարակություն![Ջավախքն Արցախի կողքին է. զորակցության հավաք՝ Ախալքալաքում (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/06-10-20/9b049a85a212cf35128485856f786f19.jpg&w=780)
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ից Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում իրականացվում է զորակցության հավաք: «Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով հավաքի մասնակիցները քայլերթով գնում են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք և մոմավառություն կատարելու՝ ի զորակցություն Արցախի ու հայ զինվորի։ Ջավախահայերը նշում են՝ Ջավախքն Արցախի կողքին է և փորձում են ամեն ինչով աջակից լինել Արցախում կռվող իրենց եղբայրներին։ Հիշեցնենք, որ Ախալքալաքում և մի շարք համայնքներում մի քանի օր է դրամահավաք է իրականացվում: Նշենք, որ Ախալքալաքից շուրջ 10 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան:
![](disc/06-10-20/825209bfb454735c7e0300e1da1e3ae0.jpg)
![](disc/06-10-20/9ceee2e1e7952810fa711654f225513a.jpg)
![](banners/armflix.jpg)