Տիգրան Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին
SocietyԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա այս պահին գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում և միացված է արհեստական շնչառությանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Շտապօգնության մեքենայով նրան երեկ են տեղափոխել հիվանդանոց: Այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Առողջական վիճակում դրական որևէ փոփոխություն դեռ չկա»,- ասաց Դանիելյանը: