EU may temporarily suspend free visa regime with Georgia Armenia is main beneficiary of Eurasian integration: Zakharova Ruben Rubinyan meets with U.S. Deputy Assistant Secretary of State Joshua Huck Papikyan discussed possibilities of defense cooperation with Ambassador of Argentina Those who attend COP29 in Baku have moral duty to call for the return of the Armenians to Nagorno-Karabakh, Nathalie Loiseau Events of past year demonstrate importance of urgent efforts to ensure international stability, realization of ideas and steps that would enable establishment of peace, Armenian MFA UNGA calls for end to Israeli occupation in Palestine within a year This year «Grand Holding» is celebrating the 100th anniversary of Armenian tobacco production Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew Turner 

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

Political

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցությանը, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը:

Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռքբերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների իր օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները, և Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստա­կամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ:

ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը լինել Հայաստանի կողմին տարբեր ուղղություններով՝ մասնավորապես առևտրի, էներգետիկայի և կապի ոլորտներում, իր դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին: Գործընկերության խորհուրդը նշել է, որ թեև ՀԸԳՀ-ն ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ չի նախատեսել, այդուհանդերձ, այն ունի երկկողմ առևտրային հոսքերի մեծացման կարևոր ներուժ: Կողմերը հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքերով բացահայտել առկա ողջ ներուժը: Կողմերը հանձն են առել շարունակել հետագա համագործակցությունը՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։ Դրան զուգահեռ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ։

ԵՄ-ն ընդգծել է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառման կարևորությունը, որն ունի նոր և ավելի հաճախ ուղիղ օդային փոխադրումների և երկու կողմերին փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժ: Կողմերը քննարկել են իրենց տնտեսությունների՝ էներգիայի անցումը դյուրացնելու հնարավորությունները՝ դարձնելով դրանք առավել դիմացկուն և մրցունակ: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունն՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին Հայաստանի մասնակցությանը։ Կողմերը կշարունակեն միասին աշխատել՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ներդրումների միջոցով, ինչպես նաև ապահովելու միջուկային անվտանգությունը։

Կողմերը վերահաստատել են նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը և այս համատեքստում ողջունել են Հայաստանի կողմից Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության ընդունումը և խրախուսել են Հայաստանին ավելի ընդլայնել կլիմայական չեզոքության հասնելու իր հավակնությունները:

Գործընկերության խորհուրդը քննարկել է կրթության, հետազոտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում գրանցված առաջընթացը։ Կողմերը նշել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական առաջընթացն ու քննարկել են թվային կապակցվածության ոլորտում առկա չիրացված ներուժի օգտագործման հնարավորությունները։

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) շրջանակներում Հայաստանում հաջողությամբ մոբիլիզացվել են ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ: Այն, ի թիվս այլ ծրագրերի, ուղղվել է նաև տարածաշրջանային փոխկապվածության աճին, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը, «կանաչ» ավտոբուսների ծրագրին և հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչին միջոցներ են տրամադրվում նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնության (Team Europe Initiative) շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հայտնել է հանձնառություն` պետական ​​և մասնավոր ներդրումների միջոցով շարունակաբար խթանել Հայաստանում կայուն զարգացումը և ողջունել է վերջերս գործարկված Հայաստան-ԵՄ ներդրումների համակարգման հարթակը:

ԵՄ կողմը նաև խստորեն դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիան և Արևելյան գործընկերության լայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի և աշխարհի համար ունեցած բացասական հետևանքները:

Հայաստանը տեղեկացրել է ԵՄ-ին 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրան հաջորդած տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին: ԵՄ-ն վերահաստատել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, և աջակցություն հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Կողմերը ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: ԵՄ-ն ողջունել է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քաղաքականությունը, այդ թվում` պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը դրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Հայաստանը ողջունել է Հայաստանում ԵՄ առաքելության շարունակական ամրապնդումը։ Կողմերը ընդգծել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ-ն հրապարակել է «Գործընկերության իրականացման զեկույցը»` 2022թ. մայիսին կայացած Գործընկերության խորհրդի նիստից մինչ օրս Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը` ԵՄ հետևողական աջակցությամբ, այդ թվում՝ ֆինանսական օժանդակությամբ: Այն եզրակացնում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ ավելի սերտ չեն եղել։

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
US dollar drops in ArmeniaEU may temporarily suspend free visa regime with GeorgiaArmenia is main beneficiary of Eurasian integration: ZakharovaZakharova commented on Russian trace in attempted coup d'état in ArmeniaBiden and Harris will meet with Zelensky in Washington: White HouseRuben Rubinyan meets with U.S. Deputy Assistant Secretary of State Joshua HuckPapikyan discussed possibilities of defense cooperation with Ambassador of ArgentinaThose who attend COP29 in Baku have moral duty to call for the return of the Armenians to Nagorno-Karabakh, Nathalie LoiseauEvents of past year demonstrate importance of urgent efforts to ensure international stability, realization of ideas and steps that would enable establishment of peace, Armenian MFASecond wave of blasts hit Lebanon as Russia, Iran, EU condemn attacksIsraeli defence minister says war entering new phase as focus shifts northUNGA calls for end to Israeli occupation in Palestine within a yearOil PricesThis year «Grand Holding» is celebrating the 100th anniversary of Armenian tobacco productionJeff Bezos’ fiancée Lauren Sanchez can’t wait to walk down the aisleKendall Jenner goes blondeGeghard Scientific-Analytical Foundation: Karabakh’s Shushi, Azerbaijani propaganda in Egyptian mediaThere are territorial claims against Armenia in Constitution of Azerbaijan: PashinyanArmenia Security Council chief: Technico-military cooperation with Russia has dropped from 96% to less than 10%Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew TurnerAt the moment, we do not have agenda to integrate into BRICS: Pashinyan on participating in summitIf we see more or less realistic possibility of becoming EU member, we will not miss the moment: PashinyanRussia's policy on regional cooperation with Iran has not changed: ShoiguNicole Scherzinger wants to ‘linger’ in summer little bit longerArmenia started reforms of army and armed forces, and this is being discussed in particular in Azerbaijan: Pashinyan Yerevan hosting Second Global Armenian Summit (live)White House gets familiarized with Zelenskyy’s peace plan, finds it something ‘that can work’Vivid example of commitment to sustainable peace agenda in region is 'Crossroads of Peace' project initiated by Armenia's Government: Lilit MakuntsA high-level conference of young parliamentarians from around the world was organized at Seven Visions, The DvinFrench envoy: Armenia PM is invited to 19th La Francophonie summit in FranceHonda reveals what its new Acura crossover will look likeBlinken discusses Azerbaijan’s adherence to international human rights obligations and commitments with AliyevWe always look for opportunities to convene the foreign ministers of Armenia and Azerbaijan, MillerRihanna turns heads in white teddy coat at Fenty Hair launch in LondonApple's stock price fell more than 3% amid weak demand for iPhone 16Newspaper: Armenia ex-president Robert Kocharyan, Vladimir Putin have telephone conversationFrench Foreign Minister visits Musa Dagh Battle memorial in ArmeniaPM Pashinyan leaves for Georgia on official visitArmenia should be able to protect its territory and population: Armenia-France cooperation in field of defense will continueHarris expressed concern about possible assassination attempt on TrumpIt is Azerbaijan's responsibility to show that it sincerely wants to achieve peace before COP29: Foreign Minister of FranceOil Prices DownPrivate conversation between Ararat Mirzoyan and Stéphane Sejourne took place at Armenia's Foreign MinistryBarerar.am is a new platform that provides an opportunity to provide assistance to needy families directly and without any mediation Ukraine attacks Russian territory with drones, againCrossroads of Peace initiative by Armenia is ‘very reasonable’ project, France Senator saysPM Pashinyan receives Iraq's Supreme Court President Jassim Muhammad AboudCatholicos invites Armenia authorities to Holy Etchmiadzin Cathedral re-consecrationHungary can support process of finalizing peace agreement between Armenia and Azerbaijan: Szijjártó
Most Popular