Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան
Society![Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան](/timthumb.php?src=disc/23-05-24/b713f087852e88b67f6a7cd79e9f3cd0.jpg&w=780)
Իրանի հանդեպ իմ ունեցած հարազատության զգացումն անձնական փորձից է նաև, քանի որ իմ ընտանիքն այնտեղից է Հայաստան ներգաղթել։
Պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հայ-իրանական հարաբերությունների համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Մենք մեծ գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչև այսօր չեն փոխվել, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դրանից բխած անվտանգային խնդիրներին»,- ասել է Բագրատ Սրբազանը։
![](banners/armflix.jpg)