Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված է Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ) Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե Երբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելել 

Ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ. Դատական դեպարտամենտ

Հասարակություն

Դատական դեպարտամենտը հարկ է համարում տեղեկացնել, որ.

Սույն թվականի ապրիլի վերջից սկսած Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի արդյունքում դատական ակտերի հրապարակայնացումը և Դատալեքս համակարգում տվյալների ներբեռնումն ու թարմացումը պարբերաբար հնարավոր չէր լինում կատարել:

Դատական դեպարտամենտը և համակարգը սպասարկող «Մեյսիս» ընկերությունը փորձել են իրենց հնարավորությունների սահմաններում խնդրին ժամանակավոր լուծում տալ, և հաշվի առնելով, որ ինչպես Դատալեքսը, այնպես էլ ծրագիրը ավելի քան 15 տարվա վաղեմություն ունեն և նոր տեխնոլոգիաներով վերազինման անհրաժեշտությունն օրհասական է, սույն թվականի մայիսին խնդրի մասին տեղեկացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը՝ հարցը քննարկելու և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի աջակցությամբ լուծումներ գտնելու համար:

Մինչ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից վերոնշյալ խնդրի վերաբերյալ վերջնական և համապարփակ որոշման կայացումը՝ սույն թվականի հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը և կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, և պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման:

Դատական դեպարտամենտն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել և սերվերային հանգույցի սենյակն ապահովվել է անհրաժեշտ անվտանգային կահավորմամբ: Այսօր, Դեպարտամենտի և «Մեյսիս» սպասարկող ընկերության ջանքերի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել համակարգերի «գործունակությունը», այդ թվում՝ մասնակի վերականգնվել է դատական գործերի բաշխման էլեկտրոնային ավտոմատացված համակարգը, սակայն մինչ օրս՝

· չեն վերականգնվել 3 դատարանների՝ Սնանկության դատարանի, Արագածոտնի դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի տվյալների բազան,

· առկա է դատական գործերի էլեկտրոնային քարտերում տեղեկությունների մուտքագրման անհնարինություն,

· խափանված է դատարանների միջև դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման և ստացման ծրագիրը,

· խափանված է բոլոր դատարանների ծրագրերի սերվերներից ինֆորմացիայի՝ դեպի Դատական դեպարտամենտի Տվյալների կենտրոն տեղափոխման տրանսպորտային համակարգը, ինչի արդյունքում չի թարմացվում նաև Դատալեքսը:

Վթարի, ձեռնարկված միջոցների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի մասին կրկին տեղեկացվել է Խորհուրդը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը՝ խնդրելով գտնել լուծումներ դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրի, Դատալեքս տեղեկատվական համակարգի և գործող համակարգերի կապուղիները վերազինելու, ամբողջությամբ թարմացնելու և համակարգերի հնությամբ պայմանավորված պարբերաբար առաջացող խնդիրները վերջնականապես լուծելու համար:

Տեղեկատվական խորհրդում Գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը և հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների և անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաև դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խնդրի ժամանակավոր լուծման նպատակով եզրափակիչ դատական ակտերը հրապարակվում են Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում:

Հայցում ենք քաղաքացիների և բոլոր շահագրգիռ կառույցների ներողամտությունը խափանումների ու թերացումների համար:

Դատական դեպարտամենտ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 28-ին Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Ալեն Սիմոնյանը ևս կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել ԻսրայելինՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված էՌուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ)Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է «Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետՄիրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկեԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԵրբ այս տարի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդներըՄեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ Եռաբլուր է այցելելՄայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումԳերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան (տեսանյութ)Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ Մենք չգիտեինք Իսրայելի՝ Բեյրութին հարվածելու ծրագրերի մասին. Բայդեն Սերժ Սարգսյանը չի մասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. ասել է՝ ինչու. 168.amՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերըՊատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կաԱյս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է. Վարդան ՈսկանյանՈւՂԻՂ. Հայ և ռուս փորձագետները քննարկում են ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՌուսաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը. ԼավրովԱստղագուշակ սեպտեմբերի 28-ի համարՋերմաստիճանը աստիճանաբար կնվազիԱռավոտը Բեյրութում. մինչև 300 մարդ է զոհվել (տեսանյութ)Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. Տիգրան ԱբրահամյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելուԹե բա՝ կաթողիկոսը հրավիրել է կապիտուլյանտին. Էդգար ԷլբակյանԲացահայտ պատերազմական հանցագործություն է. Իրանի նախագահը` Իսրայելի` Բեյրութին հարվածների մասին
Ամենադիտված