EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Գրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների

Society

Նոր տվյալները նաև ցույց են տալիս, որ մանկահասակ շատ երեխաներ զրկված են խաղից, զարգացումը խթանող զբաղմունքներից և իրենց ծնողների ու խնամակալների հետ շփումից: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գնահատականների՝ աշխարհում 5 տարեկանից ցածր գրեթե 400 միլիոն երեխա, կամ այդ տարիքային խմբի 10 երեխայից 6-ը, տանը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական ագրեսիայի կամ ֆիզիկական պատժի։ Նրանցից մոտ 330 միլիոնը պատժվում են ֆիզիկական մեթոդներով։ Տվյալները նաև ընդգծում են խաղի կարևոր դերը երեխաների զարգացման և երեխաների, ծնողների ու խնամակալների հոգեկան առողջության համար՝ ի պատասխան այն տվյալների, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք ծնողավարության, այդ թվում՝ տանը շփումների ու զարգացումը խթանող զբաղմունքների գերակայություն:

«Երբ երեխաները տանը ֆիզիկական կամ խոսքային բռնության են ենթարկվում կամ երբ նրանք զրկվում են իրենց սիրելիների սոցիալական և էմոցիոնալ հոգատարությունից, կարող է խաթարվել նրանց ինքնագնահատականն ու զարգացումը», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Զարգացնող և խաղով լի ծնողավարումը կարող է ուրախություն պատճառել, ինչպես նաև՝ օգնել երեխաներին իրենց զգալ ապահով, սովորել, զարգացնել հմտություններ և ճիշտ կողմնորոշվել իրենց շրջապատող աշխարհում»: Ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել արգելել տանը երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական պատիժը: 66 երկրների կեսից ավելին, որոնք արգելել են այս պրակտիկան, վերջին 15 տարիների ընթացքում համապատասխան օրենսդրություն են ընդունել, սակայն դեռևս 5 տարեկանից ցածր գրեթե կես միլիարդ երեխա այդ առումով դեռ առանց համապատասխան իրավական պաշտպանության է:

Համաձայն տվյալների՝ համաշխարհային մասշտաբով երեխաների դաստիարակության բռնի մեթոդների հիմքում ընկած վնասակար սոցիալական նորմերը պահպանվում են, և յուրաքանչյուր 4 մայրերից և խնամակալներից 1-ից մի փոքր ավելին նշում է, որ ֆիզիկական պատիժը անհրաժեշտ է երեխաներին ճիշտ դաստիարակելու և կրթելու համար: Տվյալները, որոնք հրապարակվել են առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրվա կապակցությամբ, նաև ընդգծում են խնամքի տրամադրման ձևերի և խաղի հնարավորությունների հասանելիության անհավասարությունը: Օրինակ, նոր գնահատականները փաստում են, որ 2-4 տարեկան 10 երեխաներից գրեթե 4-ը տանը չունի անհրաժեշտ փոխադարձ շփումներ կամ զարգացնող միջավայր, ինչը նշանակում է, որ երեխաները կարող են իրենց անտեսված, մեկուսացված ու անապահով զգալ և վարքային խնդիրներ ունենալ, որոնք կարող են պահպանվել մինչև չափահաս տարիք:

Միևնույն ժամանակ, 10-ից 1-ը բաց է թողնում իր խնամակալների հետ այնպիսի զբաղմունքներ, որոնք կարևոր են ճանաչողական, սոցիալական և զգացմունքային զարգացման խթանման համար, ինչպիսիք են, օրինակ, ընթերցանությունը, հեքիաթներ պատմելը, երգելը և նկարելը: Տվյալները նաև ցույց են տալիս, որ 2-4 տարեկան յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը տանը չի խաղում իր խնամակալների հետ, մինչդեռ 5 տարեկանից փոքր 8 երեխայից 1-ը տանը խաղեր կամ խաղալիքներ չունի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապացուցահեն ծնողավարման ծրագրերը բարելավում են երեխաների խնամքին ուղղված ձևերը, նվազեցնում են ընտանեկան բռնությունն ու բացասական վերաբերմունքը և բարելավում երեխաների և ծնողների հոգեկան առողջությունը:

Այս ծրագրերը ներառում են դրական մոտեցումների ուսուցում (քոուչինգ), ծնող-երեխա ամուր հարաբերությունների կառուցում և խաղերի կարևորության գիտակցում, ոչ բռնի ծնողավարություն և շփում:   Որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա իրեն ապահով և սիրված զգալով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին ուժեղացնել ջանքերն ու ներդրումներ կատարել հօգուտ հետևյալի. Պաշտպանություն.  այնպիսի օրենսդրական և քաղաքականության շրջանակների ամրապնդում, որոնք արգելում և վերջ են դնում տանը երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերին: Ծնողավարման աջակցություն. ապացուցահեն ծնողական ծրագրերի ընդլայնում, որոնք խթանում են դրական, խաղային մոտեցումները և կանխում են ընտանեկան բռնությունը: Խաղերով ուսուցում. երեխաների համար ուսումնական և խաղային վայրերի հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ նախակրթարաններ, դպրոցներ և խաղահրապարակներ:

«Առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրը մենք պետք է համախմբվենք և վերստին պարտավորվենք վերջ դնել երեխաների նկատմամբ բռնությանը և խթանել դրական, զարգացնող և խաղով լի ծնողավարումը», - ավելացրել է Ռասըլը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular