Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Տաշիրի շրջակայքում պտտահողմ է Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊ Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 

Գրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների

Հասարակություն

Նոր տվյալները նաև ցույց են տալիս, որ մանկահասակ շատ երեխաներ զրկված են խաղից, զարգացումը խթանող զբաղմունքներից և իրենց ծնողների ու խնամակալների հետ շփումից: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գնահատականների՝ աշխարհում 5 տարեկանից ցածր գրեթե 400 միլիոն երեխա, կամ այդ տարիքային խմբի 10 երեխայից 6-ը, տանը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական ագրեսիայի կամ ֆիզիկական պատժի։ Նրանցից մոտ 330 միլիոնը պատժվում են ֆիզիկական մեթոդներով։ Տվյալները նաև ընդգծում են խաղի կարևոր դերը երեխաների զարգացման և երեխաների, ծնողների ու խնամակալների հոգեկան առողջության համար՝ ի պատասխան այն տվյալների, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք ծնողավարության, այդ թվում՝ տանը շփումների ու զարգացումը խթանող զբաղմունքների գերակայություն:

«Երբ երեխաները տանը ֆիզիկական կամ խոսքային բռնության են ենթարկվում կամ երբ նրանք զրկվում են իրենց սիրելիների սոցիալական և էմոցիոնալ հոգատարությունից, կարող է խաթարվել նրանց ինքնագնահատականն ու զարգացումը», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Զարգացնող և խաղով լի ծնողավարումը կարող է ուրախություն պատճառել, ինչպես նաև՝ օգնել երեխաներին իրենց զգալ ապահով, սովորել, զարգացնել հմտություններ և ճիշտ կողմնորոշվել իրենց շրջապատող աշխարհում»: Ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել արգելել տանը երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական պատիժը: 66 երկրների կեսից ավելին, որոնք արգելել են այս պրակտիկան, վերջին 15 տարիների ընթացքում համապատասխան օրենսդրություն են ընդունել, սակայն դեռևս 5 տարեկանից ցածր գրեթե կես միլիարդ երեխա այդ առումով դեռ առանց համապատասխան իրավական պաշտպանության է:

Համաձայն տվյալների՝ համաշխարհային մասշտաբով երեխաների դաստիարակության բռնի մեթոդների հիմքում ընկած վնասակար սոցիալական նորմերը պահպանվում են, և յուրաքանչյուր 4 մայրերից և խնամակալներից 1-ից մի փոքր ավելին նշում է, որ ֆիզիկական պատիժը անհրաժեշտ է երեխաներին ճիշտ դաստիարակելու և կրթելու համար: Տվյալները, որոնք հրապարակվել են առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրվա կապակցությամբ, նաև ընդգծում են խնամքի տրամադրման ձևերի և խաղի հնարավորությունների հասանելիության անհավասարությունը: Օրինակ, նոր գնահատականները փաստում են, որ 2-4 տարեկան 10 երեխաներից գրեթե 4-ը տանը չունի անհրաժեշտ փոխադարձ շփումներ կամ զարգացնող միջավայր, ինչը նշանակում է, որ երեխաները կարող են իրենց անտեսված, մեկուսացված ու անապահով զգալ և վարքային խնդիրներ ունենալ, որոնք կարող են պահպանվել մինչև չափահաս տարիք:

Միևնույն ժամանակ, 10-ից 1-ը բաց է թողնում իր խնամակալների հետ այնպիսի զբաղմունքներ, որոնք կարևոր են ճանաչողական, սոցիալական և զգացմունքային զարգացման խթանման համար, ինչպիսիք են, օրինակ, ընթերցանությունը, հեքիաթներ պատմելը, երգելը և նկարելը: Տվյալները նաև ցույց են տալիս, որ 2-4 տարեկան յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը տանը չի խաղում իր խնամակալների հետ, մինչդեռ 5 տարեկանից փոքր 8 երեխայից 1-ը տանը խաղեր կամ խաղալիքներ չունի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապացուցահեն ծնողավարման ծրագրերը բարելավում են երեխաների խնամքին ուղղված ձևերը, նվազեցնում են ընտանեկան բռնությունն ու բացասական վերաբերմունքը և բարելավում երեխաների և ծնողների հոգեկան առողջությունը:

Այս ծրագրերը ներառում են դրական մոտեցումների ուսուցում (քոուչինգ), ծնող-երեխա ամուր հարաբերությունների կառուցում և խաղերի կարևորության գիտակցում, ոչ բռնի ծնողավարություն և շփում:   Որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա իրեն ապահով և սիրված զգալով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին ուժեղացնել ջանքերն ու ներդրումներ կատարել հօգուտ հետևյալի. Պաշտպանություն.  այնպիսի օրենսդրական և քաղաքականության շրջանակների ամրապնդում, որոնք արգելում և վերջ են դնում տանը երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերին: Ծնողավարման աջակցություն. ապացուցահեն ծնողական ծրագրերի ընդլայնում, որոնք խթանում են դրական, խաղային մոտեցումները և կանխում են ընտանեկան բռնությունը: Խաղերով ուսուցում. երեխաների համար ուսումնական և խաղային վայրերի հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ նախակրթարաններ, դպրոցներ և խաղահրապարակներ:

«Առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրը մենք պետք է համախմբվենք և վերստին պարտավորվենք վերջ դնել երեխաների նկատմամբ բռնությանը և խթանել դրական, զարգացնող և խաղով լի ծնողավարումը», - ավելացրել է Ռասըլը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահե Գևորգյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)Անընդհատ ճնշում ենք մարդկանց. մազը սենց կտրեց, շորը էս գույն հագավ, դրա համար էլ արտագաղթում են. Փաշինյան (տեսանյութ)Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված