В 2023 году в Армении сохранился рост ипотечных кредитов: глава ЦБ Делаем все, чтобы мирное соглашение как можно скорее стало действительностью с учетом интересов Армении: Арутюнян ОДКБ рассчитывает, что Ереван прояснит перспективы своих отношений с организацией В НС Армении продолжается обсуждение отчета о реализации госбюджета за 2023 год CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 года США, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летом В Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метров Пашинян и Путин провели телефонный разговор Омбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражают Грызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном Кавказе 

Լեգիտի՞մ է արդյոք իր նախընտրական խոստումները չկատարած իշխանությունը. Արշակ Սադոյան

Политические

Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով այլոց վնաս պատճառելը, քրեորեն պատժելի հանցագործություն է: Եվ ճիշտ է, որ շատ դեպքերում, առանձնապես երբ խմբակային է դա կատարվում, բավական խիստ պատիժ է նախատեսվել: Այս մասին գրում է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

«Պարզ է նաեւ, որ նախընտրական խոստումներով ընտրողներին խաբելը, նրանց վստահությունը չարաշահելով  իշխանության գալը խարդախություն է՝ քրեորեն պատժելի արարք: Եվ երբ էլ դա ակնհայտ դառնա, այդ իշխանությունն այլեւս լեգիտիմ չի կարող համարվել եւ առնվազն պետք է զրկվի իր լիազորություններից:

Ցավոք, այս պարզ, հասկանալի ճշմարտությունը մինչ այժմ չի ամրագրվել ո՛չ մեր հիմնական օրենքում եւ ո՛չ էլ Քրեական օրենսգրքում, չնայած այդ հարցը բազմիցս բարձրացվել է: Մանավանդ՝ կար նախադեպ: Մեր առաջին պառլամենտի՝ ՀՀ գերագույն խորհրդի մանդատային հանձնաժողովը շռայլ խոստումներով որոշ ընտրատարածքների ընտրողներին խաբած պատգամավորներին զրկեց մանդատից, եւ դա հաստատվեց խորհրդի կողմից: Հետագայում՝ համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության հարցը քննարկելիս, որպես կարեւորագույն փաստարկ՝ միշտ բերվում էր այն պնդումը, որ մեծամասնական թեկնածուներն ավելի հեշտությամբ կխաբեն ընտրողներին, քան նախընտրական որոշակի ծրագրով ընտրություններին գնացող կուսակցությունները, դաշինքները:

Իհարկե, տվյալ ընտրատարածքում փողոցների ասֆալտապատման, միայն իրենց համար ոռոգման ջրի հարցը լուծելու կամ այլ չհիմնավորված խոստումներով ընտրողների վստահությունը չարաշահելու հնարավորությունը բավական մեծ է: Սակայն ակնհայտ է նաեւ, որ համամասնական կարգով  ընտրություններին գնացող քաղաքական ուժերը նույնպես, այս անգամ արդեն ավելի ընդհանրական հարցերով՝ չմշակված, չծրագրավորված, հաճախ էլ անիրականանալի, չհիմնավորված սին խոստումներ տալով՝ միամիտ ընտրողներին խաբելու բավական լայն հնարավորություն ունեն: 

Հաշվի առնելով դա՝ դեռ նախորդ (2005թ.) սահմանադրական փոփոխություններին նախապատրաստվելիս «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության կողմից Ազգային ժողովին ներկայացվեց Սահմանադրության փոփոխման մեր նախագիծը, որով նախատեսվում էր նաեւ ընտրողներին խաբելու համար պատասխանատվություն կրելու հետեւյալ նորմը՝ եթե իշխանության եկած կուսակցությունը կամ դաշինքը բավական երկար ժամանակ չի կատարել նախընտրական իր ծրագրով նախատեսված կարեւոր խոստումները, նա այլեւս լեգիտիմ չի համարվում, եւ այդ պատճառով հանրապետության նախագահը ցրում է պառլամենտը, նշանակում նոր արտահերթ ընտրություններ: 

Եվ չնայած Վենետիկի հանձնաժողովը դրական էր այն գնահատել՝ որպես ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գաղափար, սակայն, հասկանալի պատճառով, այդ ժամանակվա ԱԺ մեծամասնությունը մեր այդ նախագծին դեմ քվեարկեց, եւ այսօր մենք դրա դառը պտուղներն ենք քաղում:

Իհարկե, ցավալի է նաեւ, որ մեր «հպարտ» քաղաքացիներն այդքան հեշտությամբ են խաբվում: Խաբվում են ե՛ւ մինչեւ ընտրությունները, ե՛ւ ընտրությունների ընթացքում, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես հիմարեցրին, խաբեցին ողջ ժողովրդին այս դաժան պատերազմի 44 օրերի  ընթացքում ու հիմա էլ դեռ շարունակում են: Այս երկարատեւ մղձավանջից հետո էլ նորից պնդում են՝ ի՞նչ է եղել որ, մենք լեգիտիմ իշխանություն ենք, արտահերթ ընտրությունների կարիք չկա:
Սուտն ու կեղծիքը մեզանում այնքան սովորական են դարձել, որ շատերը, հավանաբար, մոռացել են, թե «Իմ քայլը» դաշինքը իշխանության գալու համար իր նախընտրական պաշտոնական ծրագրով մեր ընտրողներին, օդի մեջ, ինչ շռայլ խոստումներ էր տվել: Խոստումներ, որոնք մինչ այժմ ոչ միայն չեն կատարվել, այլեւ արձանագրվել են լրիվ հակառակ արդյունքներ:
Դեռ մի կողմ թողնելով այն, որ նախընտրական այդ ծրագրով հստակ նախատեսված 50 պարտավորությունները բոլոր  ուղղություններով այդպես էլ չեն կատարվել, անդրադառնանք միայն ամենացավոտ խաբեությանը:

Երկարաշունչ, ծավալուն նախընտրական ծրագրի՝ մեր երկրի  հզորացմանը,  մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի անվտանգության ամրապնդմանը,  այլ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն առնչվող մասերը քիչ ուշադիր թերթելիս արդեն զգացվում է, որ գրողների մտքով էլ անգամ չի անցել մտածել, թե ինչ հնարավորություններ ունեն, ինչպես են անելու այն, ինչ խոստանում են, որ կանեն: Դե, խաբել՝ խաբել է: Նրանց համար դա չէ կարեւորը: Կարեւոր է միայն այն, թե ինչ տպավորություն կթողնի դա ընտրողների վրա, իրենց ձայն կտա՞ն, թե՞ ոչ:

Դա ցույց տալու համար, առանց անգամ տառի փոփոխման, հատ-հատ մեջբերեմ, թե այդ կարեւորագույն խնդիրներով ինչ են նիկոլականներն ընտրվելիս խոստացել: Իսկ թե որքանով դրանք կատարվեցին, կարծում եմ՝ այժմ բոլորն էլ լավ տեսնում  են: Այսպես, օրինակ՝ 

1. Մեր արտաքին քաղաքական առանցքային նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։
2. Միջազգային հանրության օրակարգային հարցերում մեր քայլերն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության դերակատարության բարձրացմանը եւ առաջամարտիկի դերի ստանձնմանը։
3. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը, Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը։
4. Հայկական զինված ուժերը համալրված են լինելու տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով, որը շարունակական կատարելագործման միջոցով ապահովելու է մեր բանակի մարտունակությունը։
5. Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով եւ տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։
6. Մեր զինված ուժերն ի զորու են լինելու կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները:
Կարծում եմ՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից մեջբերված այս 6 կետերն էլ արդեն լրիվ բավարար են՝ նշելու համար, թե ինչ խմբակային, նախապես ծրագրավորված խարդախության, խաբեության զոհ են դարձել մեր ընտրողները: Որ դա նույն կարգի, եթե ոչ ավելի, հանցագործություն է, ինչպես ընտրությունների անմիջական կեղծումը:

Այս իշխանություններն այլեւս լեգիտիմ համարվել չեն կարող: Այլ ելք չկա, որքան հնարավոր է շուտ՝ նրանց հոգեւոր ղեկավարը պետք է հրաժարական տա, կազմվի նոր ժամանակավոր կառավարություն, որն էլ կկազմակերպի, որ առանց կեղծիքների, առանց նման խարդախության անցկացվեն արտահերթ  ընտրություններ»,- գրում է Սադոյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Швейцария направит 50 военных и 4 боевых самолета в Германию на учения НАТОВерховный лидер Ирана: Палестинцы 7 октября аннулировали тщательно разработанный план врагаПрезидент Мексики намерен уйти на пенсиюЛевон Кочарян: Если бы действия полиции должным образом расследовались, сегодняшних зверств не былоВ 2023 году в Армении сохранился рост ипотечных кредитов: глава ЦБЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютБайрамов обсудил процесс урегулирования между Арменией и Азербайджаном с Луи БоноГлава аппарата премьер-министра Армении: Возглавляемое архиепископом движение затухаетКитай ответил на обвинения Зеленского в срыве мирной конференции в ШвейцарииДелаем все, чтобы мирное соглашение как можно скорее стало действительностью с учетом интересов Армении: АрутюнянМери Амбарцумян избрана судьей-членом Высшего судебного советаМинистр иностранных дел РА обсудил со своим грузинским коллегой предстоящие программы, направленные на укрепление стратегического сотрудничестваВ послании Пашиняна подтвержден факт Геноцида армян и его масштабы: ответ Грега Саркисяна на заявление Института Лемкина«Ролан Гаррос»: Элина Аванесян одержала сенсационную победуОДКБ рассчитывает, что Ереван прояснит перспективы своих отношений с организациейИзраиль нанес удары по военным объектам “Хезболлы”, расположенным на юге ЛиванаNEJM: регулярное потребление арахиса может снизить риск аллергии на него на 81%Саудовская Аравия отказалась от участия в мирной конференции по Украине из-за РоссииСборная Армении по футболу выехала в СловениюШер поддержала своего бойфренда после драки с Трэвисом Скоттом в КаннахАзербайджан продолжает распространять лженаучные тезисы на различных международных площадках: Фонд "Гегард"В Алма-Ате началось заседание Совета Парламентской ассамблеи ОДКБВ рамках фестиваля «Дни вина» прозвучат записи выступлений Шарля АзнавураAktobe Open: Шант Саргсян занял 5-е местоБаграт Галстанян требует встречи с главой СК АрменииВ зоне бедствия продолжаются спасательные и восстановительные работыBrent подешевела до $81,02 за баррельГалстанян: Наши дипломаты посетят все посольства, представительство ЕСВ НС Армении продолжается обсуждение отчета о реализации госбюджета за 2023 годИнститут Лемкина призвал власти Армении уважать право граждан на проведение мирных акций протеста«Этк»: Техутский медно-молибденовый рудник приостановил работуМексика избрала первую женщину-президентаСМИ: США угрожает вторжение «суперсвиней» из КанадыCNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 годаСША, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летомОдежда, телефон, личные вещи есть, а ее нет: с ночи 31 мая ищут композитора Анаит МнацаканянЗеленский: Украина исключает альтернативные «мирные саммиты», в частности, предложенный КитаемВ Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метровСуренян: Наконец-то в ближайшие дни мы несколько согреемсяКлиматическая «активистка» проникла в Музей Орсе в Париже и изуродовала шедевр Клода Моне«Паст» - Армения отказала России в предложенной помощиС удовлетворением отмечаю развитие торгово-экономического, культурного и гуманитарного сотрудничества между Россией и Арменией: Мишустин ПашинянуFinancial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружияГнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствияИзраиль представил ХАМАС новое предложение о прекращении огня: БайденНа дороге М-6 продолжаются восстановительные работыЯпонский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг ЛуныПереговоры с Москвой сейчас нереальны: ЗеленскийПашинян и Путин провели телефонный разговорИзраильские истребители нанесли удары по югу Ливана
Самое популярное