Դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ Գերմանիայի նախագահը մասնակցեց Լճափի հիդրոօդերևութաբանական չափիչ կայանի բացման արարողությանը ՀԺՄ–ն դատապարտում է «Եվրոմեդիա 24»–ի լրագրող Կորյուն Սիմոնյանի նկատմամբ Վիլեն Գաբրիելյանի սանձարձակ պահվածքը Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Բայրամովը իրանական կողմի հետ տարածաշրջանն է քննարկել Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել Աստծուց ողորմություն հայցեք․ Արցախի թեմի առաջնորդը զորակցության խոսք է ուղղել Հաջիևը Իրանի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Ոստան գյուղում՝ երկաթգծի հարևանությամբ, «Toyota C-HR»-ը բախվել է սյանը և բռնկվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան փողոցում Կադիրովն իր 17-ամյա որդուն նշանակել է Չեչնիայում ՌԴ ՆԳՆ համակարգող Վեհափառը և Հունգարիայի ԵԽ քարտուղարը խոսել են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրի մասին 

Լեգիտի՞մ է արդյոք իր նախընտրական խոստումները չկատարած իշխանությունը. Արշակ Սադոյան

Քաղաքական

Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով այլոց վնաս պատճառելը, քրեորեն պատժելի հանցագործություն է: Եվ ճիշտ է, որ շատ դեպքերում, առանձնապես երբ խմբակային է դա կատարվում, բավական խիստ պատիժ է նախատեսվել: Այս մասին գրում է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

«Պարզ է նաեւ, որ նախընտրական խոստումներով ընտրողներին խաբելը, նրանց վստահությունը չարաշահելով  իշխանության գալը խարդախություն է՝ քրեորեն պատժելի արարք: Եվ երբ էլ դա ակնհայտ դառնա, այդ իշխանությունն այլեւս լեգիտիմ չի կարող համարվել եւ առնվազն պետք է զրկվի իր լիազորություններից:

Ցավոք, այս պարզ, հասկանալի ճշմարտությունը մինչ այժմ չի ամրագրվել ո՛չ մեր հիմնական օրենքում եւ ո՛չ էլ Քրեական օրենսգրքում, չնայած այդ հարցը բազմիցս բարձրացվել է: Մանավանդ՝ կար նախադեպ: Մեր առաջին պառլամենտի՝ ՀՀ գերագույն խորհրդի մանդատային հանձնաժողովը շռայլ խոստումներով որոշ ընտրատարածքների ընտրողներին խաբած պատգամավորներին զրկեց մանդատից, եւ դա հաստատվեց խորհրդի կողմից: Հետագայում՝ համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության հարցը քննարկելիս, որպես կարեւորագույն փաստարկ՝ միշտ բերվում էր այն պնդումը, որ մեծամասնական թեկնածուներն ավելի հեշտությամբ կխաբեն ընտրողներին, քան նախընտրական որոշակի ծրագրով ընտրություններին գնացող կուսակցությունները, դաշինքները:

Իհարկե, տվյալ ընտրատարածքում փողոցների ասֆալտապատման, միայն իրենց համար ոռոգման ջրի հարցը լուծելու կամ այլ չհիմնավորված խոստումներով ընտրողների վստահությունը չարաշահելու հնարավորությունը բավական մեծ է: Սակայն ակնհայտ է նաեւ, որ համամասնական կարգով  ընտրություններին գնացող քաղաքական ուժերը նույնպես, այս անգամ արդեն ավելի ընդհանրական հարցերով՝ չմշակված, չծրագրավորված, հաճախ էլ անիրականանալի, չհիմնավորված սին խոստումներ տալով՝ միամիտ ընտրողներին խաբելու բավական լայն հնարավորություն ունեն: 

Հաշվի առնելով դա՝ դեռ նախորդ (2005թ.) սահմանադրական փոփոխություններին նախապատրաստվելիս «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության կողմից Ազգային ժողովին ներկայացվեց Սահմանադրության փոփոխման մեր նախագիծը, որով նախատեսվում էր նաեւ ընտրողներին խաբելու համար պատասխանատվություն կրելու հետեւյալ նորմը՝ եթե իշխանության եկած կուսակցությունը կամ դաշինքը բավական երկար ժամանակ չի կատարել նախընտրական իր ծրագրով նախատեսված կարեւոր խոստումները, նա այլեւս լեգիտիմ չի համարվում, եւ այդ պատճառով հանրապետության նախագահը ցրում է պառլամենտը, նշանակում նոր արտահերթ ընտրություններ: 

Եվ չնայած Վենետիկի հանձնաժողովը դրական էր այն գնահատել՝ որպես ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գաղափար, սակայն, հասկանալի պատճառով, այդ ժամանակվա ԱԺ մեծամասնությունը մեր այդ նախագծին դեմ քվեարկեց, եւ այսօր մենք դրա դառը պտուղներն ենք քաղում:

Իհարկե, ցավալի է նաեւ, որ մեր «հպարտ» քաղաքացիներն այդքան հեշտությամբ են խաբվում: Խաբվում են ե՛ւ մինչեւ ընտրությունները, ե՛ւ ընտրությունների ընթացքում, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես հիմարեցրին, խաբեցին ողջ ժողովրդին այս դաժան պատերազմի 44 օրերի  ընթացքում ու հիմա էլ դեռ շարունակում են: Այս երկարատեւ մղձավանջից հետո էլ նորից պնդում են՝ ի՞նչ է եղել որ, մենք լեգիտիմ իշխանություն ենք, արտահերթ ընտրությունների կարիք չկա:
Սուտն ու կեղծիքը մեզանում այնքան սովորական են դարձել, որ շատերը, հավանաբար, մոռացել են, թե «Իմ քայլը» դաշինքը իշխանության գալու համար իր նախընտրական պաշտոնական ծրագրով մեր ընտրողներին, օդի մեջ, ինչ շռայլ խոստումներ էր տվել: Խոստումներ, որոնք մինչ այժմ ոչ միայն չեն կատարվել, այլեւ արձանագրվել են լրիվ հակառակ արդյունքներ:
Դեռ մի կողմ թողնելով այն, որ նախընտրական այդ ծրագրով հստակ նախատեսված 50 պարտավորությունները բոլոր  ուղղություններով այդպես էլ չեն կատարվել, անդրադառնանք միայն ամենացավոտ խաբեությանը:

Երկարաշունչ, ծավալուն նախընտրական ծրագրի՝ մեր երկրի  հզորացմանը,  մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի անվտանգության ամրապնդմանը,  այլ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն առնչվող մասերը քիչ ուշադիր թերթելիս արդեն զգացվում է, որ գրողների մտքով էլ անգամ չի անցել մտածել, թե ինչ հնարավորություններ ունեն, ինչպես են անելու այն, ինչ խոստանում են, որ կանեն: Դե, խաբել՝ խաբել է: Նրանց համար դա չէ կարեւորը: Կարեւոր է միայն այն, թե ինչ տպավորություն կթողնի դա ընտրողների վրա, իրենց ձայն կտա՞ն, թե՞ ոչ:

Դա ցույց տալու համար, առանց անգամ տառի փոփոխման, հատ-հատ մեջբերեմ, թե այդ կարեւորագույն խնդիրներով ինչ են նիկոլականներն ընտրվելիս խոստացել: Իսկ թե որքանով դրանք կատարվեցին, կարծում եմ՝ այժմ բոլորն էլ լավ տեսնում  են: Այսպես, օրինակ՝ 

1. Մեր արտաքին քաղաքական առանցքային նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։
2. Միջազգային հանրության օրակարգային հարցերում մեր քայլերն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության դերակատարության բարձրացմանը եւ առաջամարտիկի դերի ստանձնմանը։
3. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը, Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը։
4. Հայկական զինված ուժերը համալրված են լինելու տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով, որը շարունակական կատարելագործման միջոցով ապահովելու է մեր բանակի մարտունակությունը։
5. Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով եւ տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։
6. Մեր զինված ուժերն ի զորու են լինելու կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները:
Կարծում եմ՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից մեջբերված այս 6 կետերն էլ արդեն լրիվ բավարար են՝ նշելու համար, թե ինչ խմբակային, նախապես ծրագրավորված խարդախության, խաբեության զոհ են դարձել մեր ընտրողները: Որ դա նույն կարգի, եթե ոչ ավելի, հանցագործություն է, ինչպես ընտրությունների անմիջական կեղծումը:

Այս իշխանություններն այլեւս լեգիտիմ համարվել չեն կարող: Այլ ելք չկա, որքան հնարավոր է շուտ՝ նրանց հոգեւոր ղեկավարը պետք է հրաժարական տա, կազմվի նոր ժամանակավոր կառավարություն, որն էլ կկազմակերպի, որ առանց կեղծիքների, առանց նման խարդախության անցկացվեն արտահերթ  ընտրություններ»,- գրում է Սադոյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին պահանջներ է ներկայացրել Ուկրաինայի վերաբերյալՉարենցավանի սպանությամբ ավարտված վիճաբանության դեպքով կալանավորված կա, չորսը տուժող են Գերմանիայի նախագահը մասնակցեց Լճափի հիդրոօդերևութաբանական չափիչ կայանի բացման արարողությանըՀայտնի է Երկրի մոլորակի ամենահարուստ բնակիչըՀԺՄ–ն դատապարտում է «Եվրոմեդիա 24»–ի լրագրող Կորյուն Սիմոնյանի նկատմամբ Վիլեն Գաբրիելյանի սանձարձակ պահվածքը Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Բայրամովը իրանական կողմի հետ տարածաշրջանն է քննարկել Ռուսաստանում հայտնվել է հինգերորդ կին միլիարդատերըՌԴ ԱԳՆ-ում բացահայտել են Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման հետ կապված խնդիրներըՔաղաքապետարանը պնդում է՝ խորը էտը բացառված է, սա էլ տեսիլք է․ Քրիստինա Վարդանյան Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվելՄի խփեք ընկած առյուծներին՝ չախկալներին հաճոյանալու համար․ Հովիկ Աղազարյան Աստծուց ողորմություն հայցեք․ Արցախի թեմի առաջնորդը զորակցության խոսք է ուղղելՀաջիևը Իրանի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերՈստան գյուղում՝ երկաթգծի հարևանությամբ, «Toyota C-HR»-ը բախվել է սյանը և բռնկվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան փողոցում Բացահայտվել են մոտիվացիան վերադարձնելու ուղիներըԿադիրովն իր 17-ամյա որդուն նշանակել է Չեչնիայում ՌԴ ՆԳՆ համակարգողՎեհափառը և Հունգարիայի ԵԽ քարտուղարը խոսել են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրի մասին Ավելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը ԵԽ լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ուկրաինայում կոչ են արել հրաժարվել Ուկրաինայի ԶՈւ-ի վետերանների հանդեպ խղճահարությունիցՎերջապես տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասված հարցազրույցը. Ալեն ՍիմոնյանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահն առաջին խորհրդակցությունն է անցկացրել․ մանրամասներ Ուկրաինայի վարչապետի աթոռը հանել են Ռադայից․ ուկրաինացի պատգամավորՈչ մեկ թող ինձ Արցախը սիրել չսովորեցնի․ Քոլոյանի կինը մեկնաբանել է արցախցիների վերաբերյալ իր վիրավորական խոսքերը․ MediahubՀայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Մարգարիտա Կարապետյանը պաշտոն է ստացել Արդարադատության նախարարությունումՖրանսիայում հայտնել են՝ երբ Լը Պենը կարող է բողոքարկել դատավճիռըՄի՛ վտանգեք ձեր ապագան․ ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ՀՀ քաղաքացիներինՓաշինյանը Չեռնոգորիայի փոխվարչապետին ասել է, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին Եվրոպական որ երկիրն է որոշել օգնել Ուկրաինային անդամակցել ԵվրամիությանըԶբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել Հարավային Կորեայում զանգվածային միջոցառումներին մասնակցելուց«Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո Ֆեյսբուքն է»․ Հանրային ռադիոյի տնօրենը չի ցանկանում մեկնաբանել կնոջ վիրավորական գրառումն արցախցիների մասին Արդարադատության նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Մեկնարկել են ուսանողական մարզական 26-րդ խաղերը (լուսանկարներ) Ռուբեն Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները «Սպասում ենք Մարտուն Գրիգորյանի որոշմանը, իր հետ կապի մեջ չենք». Վարդան Ղուկասյան Ֆրանսիայի բնակիչներն արձագանքել են Լը Պենի դատավճռինՄեկնարկում է ապրիլ ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Այսօրվանից կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ԱՆ Եվրոպան ուժ և միջոցներ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար․ ԿՎՀ նախկին աշխատակիցԿԳՄՍ նախարարը Փաշինյանին զեկուցել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին․ քննարկվել է կատարված աշխատանքը Ոստան գյուղում՝ երկաթգծի հարևանությամբ, «Toyota C-HR»-ը բախվել է սյանը և բռնկվելԳյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից. Վոլոդյա Գրիգորյան Զելենսկու գրասենյակը սկսել է նախապատրաստվել ընտրություններին․ ուկրաինական ԶԼՄ-ներԷստոնիայի իշխանությունները ուկրաինացի փախստականներին կզրկեն անվճար ճանապարհորդելու իրավունքից«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դրել մանդատը (տեսանյութ) Դանիան փոխել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ռազմավարությունը․ FT
Ամենադիտված