Ռուսաստանում խորոված պատրաստելու համար կարող են տուգանել
Ռուսաստան
Ռուսաստանցիները պետք է հիշեն, որ խորոված պատրաստելիս՝ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար կարող են տուգանվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Եդինայա Ռոսիայից» Պետդումայի պատգամավոր Նիկիտա Չապլինը։
Չապլինը նշել է, որ խորոված պատրաստելու սարքը պետք է տեղադրվեն տնից կամ տնտեսական շինություններից առնվազն հինգ մետր հեռավորության վրա: Պետք է առկա լինի կրակմարիչ, տակառով ջուր, ավազով տարա կամ կրակը մարելու այլ միջոցներ։
Նախքան կրակ վառելը՝ սարքից երկու մետր շառավղով պետք է հողը մաքրել դյուրավառ նյութերից, առաջին հերթին՝ չոր տերևներից և խոտից: Ուժեղ քամու ժամանակ արգելվում է կրակ վառել։
«Արգելվում է խորովածը պատրաստել նաև տորֆահողի կամ փշատերեւ ծառերո ամառանոցներվ շրջապատված ամառանոցներում»,-եզրափակել է պատգամավորը։
