Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք 

Գերմանիայի նախագահը մասնակցեց Լճափի հիդրոօդերևութաբանական չափիչ կայանի բացման արարողությանը

Հասարակություն

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մասնակցեց Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի հարևանությամբ տեղակայված հիդրոօդերևութաբանական չափիչ կայանի բացման արարողությանը։

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը նշեց, որ հայ-գերմանական համագործակցությունը երկար պատմություն ունի։ 

«Գերմանիայի նախագահին ներկայացրինք մեր երկրի քաղցրահամ լիճը՝ Սևանը, որը Հայաստանի ամենակարևոր էկոհամակարգերից մեկն է և կարևոր դերակատարություն ունի երկրի բնապահպանական հաշվեկշռի ու տնտեսական զարգացման առումով։ Կլիմայական փոփոխությունների ու մարդկային գործոնի հետևանքով լիճը որոշակիորեն ենթարկվում է վնասակար ազդեցությունների, որոնցով պայմանավորված խնդիրները լուծելու համար ներկայումս իրականացվում են երկու ծրագրեր, որոնք համաֆինանսավորվում են Գերմանիայի կառավարության ու Եվրամիության կողմից։ Առաջինը «ԵՄ-ն Սևանի համար» ծրագիրն է, որն ուղղված է մի քանի գործոնների ու խնդիրների լուծմանը։ Առաջին հերթին խոսքը կայուն գյուղատնտեսության զարգացման մասին է, իսկ երկրորդը վերաբերում է լավ ու արդի բնապահպանական մոնիթորինգային տվյալներ ստանալուն»,- ասաց փոխնախարարը։

Մեյմարյանը հավելեց, որ նշված ծրագրի շնորհիվ՝ Սևանա լճում արդեն առկա է ջրի քանակական և որակական տվյալների բավականին լավ, միջազգային չափանիշներին համապատասխան մոնիթորինգ, ինչը հնարավորություն է տալիս լճի պահպանման ու հետագա զարգացման գործում գիտության հիման վրա կայացնել որոշումներ։ 

Փոխնախարարը տեղեկացրեց, որ իրենք Գերմանիայի նախագահին ներկայացրին մասնավորապես «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները, ծրագրի ուղղությունները՝ շեշտելով, որ ծրագրի իրագործումից շահում են նաև ափամերձ համայնքները, քանզի նոր գյուղատնտեսական մշակաբույսեր են աճեցվում, որոնք ավելի ջրախնայող են, շուկայում բարձր գին ունեն և հեշտությամբ են մշակվում։ Համայնքների ներկայացուցիչները նույնպես ծրագրի շրջանակում ծանոթացել են Սևանա լճի խնդիրներին ու մասնակցել դրանց լուծման քննարկումներին։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ նման ծրագրերը լինելու են շարունակական։ 

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն իր հերթին նշեց, որ Սևանի ափամերձ հատվածում տեղակայված գերժամանակակից օդերևութաբանական կայանը հնարավորություն կտա անմիջապես լճի ափին ունենալ օդերևութաբանական պարամետրեր մթնոլորտային տեղումների, օդի ու ջրի ջերմաստիճանի, ջրի գոլորշիացման վերաբերյալ, ինչը զգալիորեն կբարելավի Սևանա լճի ջրի հաշվեկշռի կազմն ու կառավարման հետ կապված որոշումներ կայացնողներին կտրամադրի ճշգրիտ տվյալներ։  

 

«Մեր անկախ երկրում առաջին անգամ ունենք այսպիսի կայան, որն անմիջականորեն տեղադրված է լճի առափնյա հատվածում՝ չնայած այն հանգամանքին, որ ավազանում ունենք օդերևութաբանական կայաններ, որոնք ափից հեռու են մոտ 6-7 կիլոմետր, ինչը լճի ջրային հաշվեկշռի կազմման համար որոշակի բարդություններ է ստեղծում, մինչդեռ այս կայանը զգալիորեն կհեշտացնի մեր աշխատանքը և կլիմայական փոփոխությունների դեպքում կօգտագործվի խոցելիության գնահատման համար»,- ասաց Ազիզյանը։

Նա հավելեց, որ հատկապես ջրային ավազանի գոլորշիացման մակարդակը ստուգելու համար անմիջապես լճի մակերևույթին տեղադրվել է նաև գոլորշիացուցիչ, և հետագայում դիտարկումների տվյալների հիման վրա կճշգրտվի գոլորշիացումը հաշվարկելու մեթոդաբանությունը։ 

 

«Չափման տվյալները կհամադրենք և անհրաժեշտության դեպքում կանենք հաշվարկման ճշգրտում։ Դա շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ Սևանա լճի ջրային հաշվեկշռի ամենակարևոր տարրը գոլորշիացումն է։ Հաշվարկները ցույց են տվել, որ լիճ մտնող ջրերի 80-90 տոկոսը գնում է գոլորշիացման վրա։ Միջին հաշվով լճից տարեկան մեկ միլիարդ մ/խ ջուր է գոլորշիանում»,- ասաց մասնագետը։

Ազիզյանը տեղեկացրեց, որ 2023 թվականին ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրեց 200 միլիոն դրամ, և հաջորդ տարի հանրապետության տարբեր մարզերում տեղադրվեցին օդերևութաբանական կայաններ, ինչի արդյունքում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ ցանցն ավտոմատացվել է։ Տրամադրվել է նաև ամենագնաց ավտոմեքենա՝ հագեցած դաշտային բազմապարամետր չափման սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս հենց դաշտում ունենալ ջրի առաջնային էկոլոգիական վիճակի վերաբերյալ համապատասխան տվյալներ։ 

 

Գերմանիայի նախագահն անձամբ մասնակցեց Սևանի ափամերձ հատվածից ջրի նմուշառման աշխատանքներին և ծանոթացավ սարքավորումներին։ Ջրի ֆիզիկաքիմիական ստուգումից հետո նա հետաքրքրվեց արդյունքներով։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները նրան հայտնեցին, որ էլեկտրահաղորդականության, թթվայնության, ջերմաստիճանի, քլորոֆիլի, ընդհանուր լուծված աղերի հետ կապված տվյալները գտնվում են թույլատրելի նորմերի սահմաններում և իրենք բավարարված են արդյունքներից։ 

 

«Մենք ուրախ ենք Եվրամիության, գերմանական գիտական ինստիտուտների և Հայաստանի միջև սերտ համագործակցության համար։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կհանգեցնի Սևանա լճի ջրի որակի բարելավմանը»,- ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։    

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը
Ամենադիտված