Նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե Թովմասյան
Ժամանց
Մոդել, հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի հայտնի գրառման ֆենին Ինստագրամի իր էջում ընտանեկան բռնության վերաբերյալ գրառում է կատարել:
«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ:
Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Թովմասյանը:
