ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է հեղուկացված գազ տեղափոխող նավ։
ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նավը անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները և փորձել անցնել Հորմուզի նեղուցի արգելված ու վտանգավոր հարավային երթուղով։
«Մի քանի ժամ առաջ հեղուկացված գազ տեղափոխող նավը, անտեսելով բազմակի նախազգուշացումները և փորձելով անցնել արգելված ու վտանգավոր հարավային երթուղով, պայթել է ականի վրա», — ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Կորպուսը նշել է, որ պայթյունը չափազանց հզոր է եղել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան