Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը
Արտակարգ Պատահար
Մոսկվայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով վնասվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղար Սերգեյ Զավորոտնիին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հարավում։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթյունի ուժգնությունից նրան դուրս է նետել մեքենայից, որից հետո տուժածին տեղափոխել են բուժհաստատություն։
Դեպքի հանգամանքները դեռևս ամբողջությամբ պարզված չեն։ Հայտնի չէ՝ ինչն է դարձել պայթյունի պատճառը՝ տեխնիկական անսարքությո՞ւնը, թե՞ հնարավոր պայթուցիկ սարքի գործարկումը։
Առայժմ հստակություն չկա նաև այն հարցում, թե արդյոք միջադեպը կապված է եղել հենց մեքենայի սեփականատիրոջ հետ, թե՞ տեղի է ունեցել այլ հանգամանքներում։
Միջադեպը նոր հարցեր է առաջացրել, իսկ ռուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ։
Ո՞րն է եղել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի իրական պատճառը, և արդյո՞ք այն պատահականություն էր։ Պաշտոնական պարզաբանումներին դեռ սպասում են։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան