Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ
Աշխարհ
Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական-վարժական ինքնաթիռ, որոնք կարող են նաև զինվել սպառազինությամբ։ Այս մասին հայտնում է ČTK գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկին։
Գործակալության տեղեկություններով՝ Ուկրաինան ավելի վաղ հաստատել էր չորս ինքնաթիռի ձեռքբերումը։ Չեխ գործարարների պատվիրակության գլխավորությամբ Ուկրաինա այցելած Հավլիչեկը բանակցություններ է վարել վարչապետ Սերգեյ Կորեցկու հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Skyfox ինքնաթիռների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման հնարավորությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հետաքրքրված է այդ ինքնաթիռներով՝ դիտարկելով ինչպես դրանց ուսումնական-վարժական, այնպես էլ մարտական տարբերակների կիրառման հնարավորությունը։
Նշենք, որ վերջերս Skyfox ինքնաթիռներ ձեռք բերելու մասին հայտարարել էր նաև Հայաստանը։
Skyfox-ը ենթաձայնային ուսումնական-վարժական ինքնաթիռ է, որը կարող է օգտագործվել նաև անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան