Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել է
Արտակարգ Պատահար
Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Շևչենկոյի շրջանում ԱԹՍ-ն հարվածել է բժշկական հաստատությանը, ինչի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով տուժել է մեկ մարդ, փրկարարները փրկել են ևս 7-ին, իսկ 30 մարդու տարհանել են անվտանգ վայր։
Հրդեհի հետևանքով հիվանդանոցի երկրորդ հարկը մասամբ ավերվել է։ Փրկարարներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան