Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանը զգալիորեն մեծացրել է հրթիռների մշակման իր փորձը, դրանց արդյունավետությունը և ունակ է մեծացնել դրանց գործողության շառավիղը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատարի խորհրդական Ալի Բալալին։
«Վերջին ռազմական բախումը ԱՄՆ-ի հետ օգնեց Իրանին փորձ ձեռք բերել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման, ինչպես նաև մարտական համակարգերի փորձարկման և դրանց արդյունավետության բարձրացման գործում», – ասել է Բալալին։
Գործակալության զրուցակիցը խոսել է Թեհրանում անցկացվող ցուցահանդեսի մասին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվա հետ։ «Ցուցադրված զենքերի թվում են 23500 կիլոմետր հեռահարության հրթիռներ, ինչպես նաև մինչև 30 ժամ թռիչքի ժամանակ ունեցող անօդաչու թռչող սարքեր։
Ցուցադրվում են նաև տարբեր հակաօդային պաշտպանության համակարգեր և արբանյակային արձակման սարքեր, որոնք կարող են հասնել մինչև 500 կիլոմետր բարձրության», – ասել է Բալալին։ Նրա խոսքով՝ իրանական զինվորականները հրթիռների թռիչքի հեռավորության որևէ վերին սահման չեն սահմանում, և ներկայիս պայմանները կարող են պահանջել դրանց հեռահարության մեծացում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան