Ուկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ Պապուաշվիլի
Աշխարհ
Ուկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է Եվրամիության արտաքին քաղաքականության անհասունությունը, որը մեծապես ձևավորվել է եվրոպական դիվանագիտության ներկայիս ղեկավար Կայա Կալասի կողմից: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
«Այն փաստը, որ Եվրամիությունը դեռևս ներկայացված չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, ամբողջությամբ պայմանավորված է Եվրամիության անհասուն արտաքին քաղաքականությամբ, և տիկին Կալասը զգալի ներդրում է ունեցել դրանում։ Սա Եվրամիության արտաքին քաղաքականության անհասունությունն է», - ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նաև հիշեցրել է լրագրողներին, որ խնդիրը ոչ թե այն է, որ ռուսական կողմը հրաժարվում է բանակցել արևմտյան առանձին ներկայացուցիչների հետ, այլ այն, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հրաժարվում է բանակցել տիկին Կալասի հետ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան