Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը մեկնում է Սանկտ Պետերբուրգից
Աշխարհ
Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, մեկնել է Սանկտ Պետերբուրգից: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։
Ըստ տվյալների՝ Gulfstream G650ER չվերթը Պուլկովո օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 22:59-ին։
Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ է ժամանել ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար : Նրանց զրույցը տեւել է 4,5 ժամ։ Բանակցությունների հիմնական թեման եղել է ուկրաինական հակամարտության կարգավորումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ