Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Չինաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ բարձրացնելով 85 կգ։ Նա երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 90 կգ։
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 114 կգ և 120 կգ։ Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր։
Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից