Պուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջ
Հասարակություն
Պուտինի դիմանկարն առաջին կետն է այն ցուցակում, որը ռուս երգիչ SHAMAN-ը տալիս է իր համերգների կազմակերպիչներին։ Յարոսլավ Դրոնովն այս մասին պատմել է նոյեմբերի 22-ին՝ իր 35-ամյակի օրը։ Երգչի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի դիմանկարը հանդերձարանում է լինում յուրաքանչյուր համերգից առաջ։ Իսկ ցուցակի մյուս անսովոր կետը՝ կեչու հյութը, ավելացրել է ավելի շատ կատակի համար
Մնացած ցանկը կարճ է՝ թեյ, սուրճ, ջուր ու միրգ։ Դրոնովը բացատրել է, որ ելույթից առաջ չի ուտում․ կուշտ վիճակում բեմում շարժվելն ու միաժամանակ երգելը, իր համեմատությամբ, նման է ուտելուց անմիջապես հետո վազքուղու վրա կանգնելուն։ Նույն երեկոյան երգիչը տարեդարձը նշել է Մոսկվայի Կրեմլի պալատի բեմում՝ մենահամերգով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը