Հարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարները
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը հայտարարել է կառավարության մի շարք առանցքային պաշտոններում կադրային փոփոխությունների մասին։ Արտաքին գործերի նախարարի թեկնածու է առաջադրվել ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Լիմ Ուն Սունը, իսկ Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Կան Կում Սիլը։
Փոփոխությունները վերաբերում են նաև միավորման, ներքին գործերի և մշակույթի ոլորտներին։ Նոր թեկնածուների առաջադրումը ներառում է ընդհանուր առմամբ հինգ կարևոր պաշտոն։
Yonhap-ի փոխանցմամբ՝ Կան Կում Սիլը կարող է դառնալ երկրի պատմության մեջ հետախուզական ծառայության առաջին կին ղեկավարը։ Նախագահի աշխատակազմը փոփոխությունների նպատակը ներկայացրել է որպես պետական կառավարման արդյունավետության բարձրացում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը