ԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումը
Աշխարհ
ԱՄՆ բանակը հետաձգել է Այովա նահանգի Middletown քաղաքում գտնվող ռազմամթերքի գործարանում շուրջ 4,4 տոննա կապարի ազիդի վերահսկվող պայթեցումը։ Գործողությունն այժմ նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 25-ին՝ ավելի բարենպաստ եղանակային պայմանների և անվտանգության միջոցառումների նախապատրաստման նպատակով։
68 տակառներում պահվող պայթուցիկ նյութը, ըստ զինվորականների, ժամանակի ընթացքում անկայուն է դարձել։ Ջերմաստիճանի անկման պայմաններում առկա է ինքնաբուխ պայթյունի վտանգ, իսկ նյութի տեղափոխումն ու չեզոքացումը նույնպես կարող են ռիսկեր առաջացնել։
Միաժամանակ բնապահպանական կազմակերպությունները վիճարկում են գործողության իրավաչափությունը։ Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր պահանջվող թույլտվությունը, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ բանակը կարող է գործել արտակարգ լիազորությունների շրջանակում։ Բնակիչներին մտահոգում է պայթյունի հետևանքով օդում և հողի վրա կապարի մասնիկների տարածման վտանգը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը