Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է
Աշխարհ
Հորմուզի նեղուցով օրական մոտ 2,7 միլիոն բարելով պակաս նավթ է տեղափոխվում, քան հոկտեմբերին։ Նավերի տեղաշարժին հետևող Kpler ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 19-ին ավարտված տասնօրյակում նեղուցով անցել է օրական միջինը 9,5 միլիոն բարել նավթ։ Հոկտեմբերին այդ ցուցանիշը 12,2 միլիոն բարել էր։
Նավարկությունը շարունակվում է հարձակումների պայմաններում։ Ծովային տեղեկատվության միացյալ կենտրոնի նոյեմբերի 22-ի ամփոփագրի համաձայն՝ նոյեմբերի 16-ից ի վեր նեղուցում հարվածի է ենթարկվել յոթ նավթատար։ Դրանցից երեքը հարվածի են ենթարկվել նոյեմբերի 20–21-ին՝ Պարսից ծոցից դուրս գալիս։ Այս երեք դեպքերում անձնակազմերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը