Ղրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում են
Աշխարհ
Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը նոյեմբերի 22-ին հայտնել է, որ կառավարական հանձնաժողովը որոշել է Ղրիմի կամրջի վերականգնման փուլերը։ Նախորդ շաբաթ ուկրաինական հարվածներից հետո երթևեկությունն ընդհատվել էր։
Ըստ Ռուսաստանի փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինի՝ նոյեմբերի 21-ին գնացքների երթևեկությունն արդեն ամբողջությամբ վերսկսվել էր։ Ավտոճանապարհի լիարժեք բացման ժամկետը դեռ կախված է ինժեներների եզրակացությունից։ Կամուրջը նախագծվել է տարեկան մինչև 14 միլիոն ուղևորի և 13 միլիոն տոննա բեռի փոխադրում ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը