Իսրայելի հետախուզությունը զգուշացրել է Իրանի դեմ հարվածի վտանգների մասին
Աշխարհ
Իսրայելի ռազմական հետախուզությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ միակողմանի հարձակումը կարող է վերածվել տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ Այդ մասին հաղորդել է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը։
Ըստ հրապարակման՝ ռազմական հետախուզության ներկայացուցիչները անցած շաբաթ փակ խորհրդակցության ժամանակ զգուշացրել են, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել Լիբանան, Սիրիա և Գազայի հատված։
Հաղորդվում է, որ Նեթանյահուն և «Մոսադ»-ի ղեկավար Ռոման Գոֆմանը քննարկել են սահմանափակ գործողության հնարավորությունը։ Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել փակ հանդիպման վերաբերյալ տեղեկությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը