Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել
Աշխարհ
Ուկրաինայի Կիևի մարզի Դիմեր բնակավայրում գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել։ Հարվածի հետևանքով ավերվել են առաջինից մինչև հինգերորդ հարկերի բնակարանները, հրդեհ է բռնկվել, վնասվել է նաև խանութ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ փրկարարները տարհանել են ինը բնակչի, այդ թվում՝ մեկ երեխայի։ 2010 թվականին ծնված ևս մեկ երեխա վիրավորվել է և հոսպիտալացվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ շենքի փլուզումից հետո 14 մարդու հետ կապ հաստատել չի հաջողվում։ Փրկարարները հայտնել են, որ փլատակներում կարող է ևս յոթ մարդ լինել։
Ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ զոհվածի մարմին։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը