Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»
Աշխարհ
Իրանը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային նոր համալիր, որը Թեհրանում անվանում են «հրթիռների քաղաք»։ Հրապարակված կադրերում երևում են ստորգետնյա ենթակառուցվածքներ և հրթիռային կայանքներ, այդ թվում՝ երկակի արձակման համակարգ։
Համալիրից ելույթ է ունեցել ԻՀՊԿ ռազմաօդային և տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Նա հայտարարել է, որ հակամարտությունների միջև ընկած ժամանակահատվածում Իրանի ռազմական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են, իսկ երկիրը մշակել է նոր սպառազինություններ և զսպման միջոցներ։
Մուսավին ընդգծել է, որ իրանական ուժերը պատրաստ են կատարել գերագույն առաջնորդի հրամանները և սպառնալիքների դեպքում չեն վարանի ուժ կիրառել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը